Մարոկկոյում տեղացի եւ լեհ հնագետների խումբը հռոմեական կայսրության ժամանակաշրջանի ռազմական դիտաշտարակ է հայտնաբերել: Նմանատիպ ռազմական դիտաշտարակներ նախկինում հայտնաբերվել են Շոտլանդիայում, Գերմանիայում եւ Ռումինիայում: Սակայն այս հայտնագործությունն առաջինն էր Մարոկկոյում, հայտնում է Nauka w Polsce պորտալը։
Վարշավայի համալսարանի հնագետ Մաչեյ Չապսկին ասում է, որ պեղումներին նախորդել են Ռիմինիի եւ Լոնդոնի գրադարանների աղբյուրների հետազոտությունները:
«Արբանյակային պատկերների հիման վրա մենք ընտրել ենք մի քանի տեղամասեր, որոնք ունեն ընդհանուր առանձնահատկություն՝ ձվաձեւ հատակագիծ՝ ներսում ձվաձեվ կամ ռառակուսի: Մենք ընտրեցինք այս տարածքը, քանի որ այն հռոմեական բանակի ներկայության հետ կապված բոլոր վայրերից ամենահարավայինն է»,- նշել է Մաչեյ Չապսկին:
Միաժամանակ, հետազոտողը հավելել է, որ պեղումների հաջողության մեջ էական դեր է խաղացել պատահականությունը, քանի որ, հակառակ բազմաթիվ տվյալներին, գիտնականները՝ աշտարակի գտնվելու վայրի մասին ճշգրիտ տեղեկություններ չեն ունեցել։
Պեղումների վայրում հնագետները հայտնաբերել են աշտարակի հիմքի եւ պատերի մնացորդներ, որոնք պահպանվել են մինչեւ 80 սանտիմետր բարձրության վրա: Այստեղ հայտնաբերվել է նաեւ շենքի հարավային մասում գտնվող ներքին սանդուղքի բեկոր եւ սալաքարի մնացորդներ։ Սակայն աշտարակի արտաքին պատը չի պահպանվել, իսկ որոշ սալիկների բեկորներ շատ վատ վիճակում են։
Բացի աշտարակի ավերակներից, այստեղ գիտնականները հայտնաբերել են հռոմեական լեգեոներների զենքի բեկորներ եւ անձնական իրեր։
«Մենք գտանք ռազմական նիզակների մնացորդներ, մեխեր, որոնք օգտագործվում էին լեգեոներների սանդալները շարելու համար, հռոմեական զինվորական գոտիներին բնորոշ տարբեր զարդարանքների մասեր», - ասել է Մաչեյ Չապսկին:
Հաջորդ տարի հնագետները կշարունակեն աշխատել մեկ այլ վայրում: Հետազոտողները հույս ունեն բացահայտել ավելի շատ աշտարակներ, որոնք կօգնեն վերստեղծել հռոմեական պաշտպանական համակարգի հայեցակարգը կայսրության ծայրամասերում:
22:47
22:29
22:02
20:44
20:20
18:11
17:46
17:35
17:14
16:15
15:53
15:15
13:45
13:26
13:13
12:57
12:43
12:12
11:47
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02