2022 թվականի սկզբից ռուս ամենահարուստ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը նվազել է 83,4 միլիարդ դոլարով, հաշվել է ՌԻԱ Նովոստին՝ հիմնվելով Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալների վրա։ Ամենախոշոր գումարը կորցրել է «Ռենովա» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեկսելբերգը՝ 11,2 մլրդ դոլար։ Նրա կարողությունը նվազել է մինչեւ 7,32 մլրդ դոլար։ Իր կապիտալի մի մասը կորցրածներից ամենահարուստը Վլադիմիր Պոտանինն է՝ ռուսական «Նորնիկել» լեռնամետաղագործական ընկերության գլխավոր սեփականատերերից մեկը։ 2022 թվականի սկզբից նա կորցրել է 1,08 միլիարդ դոլար: Այժմ Պոտանինի կարողությունը կազմում է 29,8 միլիարդ դոլար: Նկատելիորեն կրճատվել է «Նովատեկ» նավթագազային ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնի կարողությունը, ով շարունակում է մնալ վարկանիշի երկրորդ հորիզոնականում։ Նա աղքատացել է 8 մլրդ դոլարով եւ այժմ ունի 27,4 մլրդ դոլար, երրորդ տեղում է պողպատաձուլական եւ հանքարդյունաբերական «Սեվերստալ» ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Մորդաշովը, որի կարողությունը կրճատվել է 7,78 մլրդ դոլարով՝ մինչեւ 21,1 մլրդ դոլար։
20:45
20:19
19:37
17:51
17:33
17:15
16:58
16:45
16:29
16:13
15:53
15:12
14:48
14:34
14:09
13:53
13:38
13:15
13:02
12:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45