Այսօր՝ նոյեմբերի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 15։05-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի բնակիչ՝ 48-ամյա Արայիկ Վ-ից, ով հայտնել է, որ Երևանյան խճուղու շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերել է մոր՝ 82-ամյա Էֆրիդա Գրիգորյանի դին՝ երակները կտրած վիճակում։ Ահազանգողը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ մայրը ինքնասպան է եղել։ Դեպքի վայրից ոստիկանները Լոռու մարզային վարչության պետի ու Բազումի ոստիկանապետի հանձնարարականով Բազումի բաժին են տեղափոխում նույն հասցեի բնակիչ՝ 18-ամյա Անդրանիկ Վ-ին։ Պարզվում է, որ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է սպանվածի, ով իր տատն է, աջ ձեռքի դաստակի շրջանին, ինչից հետո տատը վայր է ընկել։ Որոշ ժամանակ անց նա տատին բարձրացրել է գետնից և տեղափոխել ու պառկացրել նույն սենյակի անկողնու վրա՝ դանակը դնելով տատու աջ ձեռքի մեջ, այնուհետև դուրս է եկել տանից, զանգահարել իր մորը և դեպքի վերաբերյալ պատմել որոշ մանրամասներ։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Անդրանիկ Վ-ն, որպես կասկածյալ, քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը, որը քննիչն առգրավել է։
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55