Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 հայ զինծառայողների մարմիններից 5-ի պարագայում ունենք արդեն հաստատված փորձաքննության արդյունքները, մյուսներինն էլ ընթացքի մեջ է, երբ ամբողջական ավարտենք, ես լրացուցիչ կտեղեկացնեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապհության նախարար Անահիտ Ավանեսյանը: Անդրադառնալով նրան, որ 44-օրյա պատերազմից հետո եւս կային մարմիններ, որոնց հետ կապված փորձաքննություններ էին իրականացվել, Ավանեսյանն ասաց. «Այդ պրոցեսն ամբողջովին ավարտված է: Արտերկիր ուղարկված փորձաքննությունների, նույնականացումների ամբողջ պրոցեսը փաստաթղթավորված է: Իհարկե, ունենք դեպքեր, երբ նույնականացված մարմինները ծնողների կողմից չեն ընդունվել, չեն հուղարկավորվել: Սա շատ նուբ թեմա է եւ որքան ժամանակն անցնում է, այնքան դժվարանում է այդ գործընթացը»: Նա նաեւ նկատեց, որ կառավարությունն ունի պարտավորություն՝ կապված այդ մարմինները հողարկավորելու հետ» «Մենք եւս մեկ ընթացքով ծնողների, հարազատների հետ աշխատելուց հետո միացյալ հանձնաժողովային որոշումներ կկայացնենք հուղարկավորություններն իրականացնելու: Մենք պետք է հաշվի առնենք թե հոգեւոր, թե սանիտարահիգիենիկ, եւ թե բազում այլ նրբություններ, որոնք չեն կարող տարիներով լուծում չստանալ»,-ընդգծեց նախարարը: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Ադրբեջանը 10 հայ զինծառայողի մարմին էր հանձնել հայկական կողմին:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02