«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Կլաարի այցը Հայաստան բավական հագեցած է եղել. մեր դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, «բրյուսելյան փաթեթի» հարցերով ԵՄ կողմից Կլաարը ամբողջովին լիազորված է աշխատանքներ տանել բանակցող կողմերի հետ, և տարածաշրջանային այցը հենց այդ թեմային է վերաբերել։ Մեր տեղեկություններով, նա ՀՀ իշխանություններին փոխանցել է, որ չի բացառվում՝ «բրյուսելյան փաթեթում» որոշակի փոփոխություններ իրականացվեն՝ կոնկրետ չմասնավորեցնելով, թե ինչի մասին է խոսքը։ Մեզ տեղեկացրեցին, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչն առանձին քննարկում է ունեցել նաև խորհրդարանի իշխանական խմբակցության հետ և նշել, որ գուցե հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնագրին ընդառաջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու անհրաժեշտություն առաջանա, ինչը կարող է դառնալ ՀՀ-ում այդ թեմայի շուրջ իբր «հանրային կոնսենսուսի» վկայության ատրիբուտ։ Մեր տեղեկություններով, այդ հարցը ոչ այնքան միանշանակ է ընդունվել իշխող ուժի ներկայացուցիչների կողմից։ Նրանք Կլաարին փոխանցել են թեմայի շատ զգայուն լինելը, ակնարկել, որ առկա է հանրային կոշտ արձագանք, և թեմայի հետ կապված քննարկումները կարող են բարդություններ առաջացնել: Եվրոպացի դիվանագետը, սակայն, նշել է, որ գիտակցում է խնդրի խոցելիությունը, բայց ժողովրդավարության տեսանկյունից կարևոր գործընթաց է, ուստի պետք է պատրաստ լինել նաև նման հնարավոր քննարկումների»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:04
10:41
10:39
10:12
09:34
09:07
15:03
14:55
13:56
13:45
13:22
13:04
10:56
10:48
10:38
10:22
10:09
10:10
14:50
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02