Այսօր մայրաքաղաքի սրտում «Մանկական Եվրատեսիլը» Հայաստան բերած Մալենան և մեր այս տարվա ներկայացուցիչ Նարե Ղազարյանը տվեցին հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց Մալենային համաեվրոպական այս մրցույթը Հայաստան բերելու համար.
«Միջոցառմանը հետևելու են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Սա իսկական տոն է մեր քաղաքի համար: Երևանի քաղաքապետարանը առանձնահատուկ է պատրաստվում քաղաքի տոնական ձևավորման ու լուսավորման ուղղությամբ: Այս տարի հենց «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցներն են վառելու հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը»:
Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսիյանն էլ նշեց, որ այս ընթացքում մեծ աշխատանք է կատարվել, որպեսզի բոլորը մասնակից դառնան տոնին.
«Ես հիշում եմ, թե մենք ինչ պատրաստություն էինք տեսնում մեկ տարի առաջ՝ «Մանկական Եվրատեսիլի» նախօրեին: Ամեն բան արեցինք, որ Մալենան հրաշալի ելույթ ունեն ու հաղթի: Այդպես էլ եղավ, հրաշքը պտտվեց, և այս մրցույթը եկավ Հայաստան: Առաջիկա մեկ ամսում քաղաքը կշնչի Եվրատեսիլով: Ակտիվ շրջանը սկսված է, շուտով կլինի նաև տոմսերի վաճառք: Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին և մեր բոլոր գործընկերներին աջակցության համար»:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մասնակից երկրների դիվանագիտական ներկայացուցիչները, մրցույթի գործընկերներն ու Եվրատեսիլի երկրպագուները:
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Առաջին Ալիքը կկազմակերպի տարբեր միջոցառումներ տոնական տրամադրությունը համաքաղաքացիներին և զբոսաշրջիկներին փոխանցելու համար: Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում մրցույթի մասնակիցները կվառեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա: Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01