Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդին՝ ծննդյան օրվա առթիվ: «Ձերդ Մեծություն, Ինձ համար մեծ պատիվ է իմ ջերմ բարեմաղթանքն ու շնորհավորանքը հղել Ձերդ Մեծությանը՝ ծննդյան օրվա առթիվ: Ցանկանում եմ նաև իմ հարգանքն արտահայտել Ձեզ բնապահպանական խնդիրների նկատմամբ Ձեր երկարամյա և անմնացորդ հանձնառության համար: Ձերդ Մեծության առաջնորդությունը և գլոբալ ազդեցությունն անփոխարինելի են, քանի որ մենք պայքարում ենք այդ սրացող ճգնաժամին կայուն և ոչ ժամանակավրեպ լուծումներ գտնելու համար: 2013 թվականին Դուք այցելեցիք Հայաստան՝ իմ հայրենիք՝ որպես «Երևան, իմ սեր» հիմնադրամի հյուր և աջակից: Ձերդ Մեծության հարգանքը հայոց մշակույթի և սովորույթների հանդեպ, հետաքրքրվածությունը դեպի Հայաստանի հարուստ պատմությունը և ավանդույթները, ինչպես նաև երկրի ժառանգության պահպանման նկատմամբ մտահոգությունը հուզիչ էին յուրաքանչյուր հայի համար: Իմ համերկրացիները հարգանքով են հիշում Ձերդ Մեծության հետ փոխշփումները։ 2015-ին, Հայաստան այցից երկու տարի անց, Դուք հայ ազգին մնայուն նվիրվածության ևս մեկ օրինակ ցույց տվեցիք՝ Վեսթմինսթերյան աբբայությունում մասնակցելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը: Իսկ 2020 թվականին Ձերդ Մեծությունն այցելեց Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և անդրադարձավ երկուհազարամյա հայ քրիստոնեական հավատքին։ Հայ ազգը խորին երախտագիտություն է տածում Ձերդ Մեծության նկատմամբ։ Հայ-բրիտանական հարաբերությունները զարգացման հսկայական ներուժ ունեն: Պատրաստ եմ աջակցել այդ հարաբերությունները և շփումներն ամրապնդելու համար, որոնք կապում են մեր ժողովուրդներին և համագործակցությունը դարձնում են ավելի արդյունավետ: Մաղթում եմ Ձերդ Մեծությանը քաջառողջություն և հաջողություններ»:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02