Ճապոնիան առաջարկել է ավստրալական ատոմային սուզանավեր տեղակայել։ Դեսպան Սինգո Յամագամին ասել է, որ Ճապոնիան պատրաստ է համագործակցել առաջավոր տեխնոլոգիաների ոլորտում՝ Ավստրալիայի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմական համաձայնագրի շրջանակում, տեղեկացրել է AAP-ը։
Յամագամին խոստովանել է, որ Ճապոնիայի տեղը անվտանգության եռակողմ պակտում կարող է միանգամից ակնհայտ չթվալ, բայց ազգային անվտանգությունը կապված է դաշնակիցների՝ պոտենցիալ հակառակորդներին զսպելու կարողության հետ։ «Մենք ճակատամերձ պետություն ենք, որը բախվում է բարդ հանգամանքների՝ Հարավարեւելյան Ասիայում վտանգավոր հարեւանության պատճառով»,- ասել է Յամագամին։
Ավստրալիան ատոմային սուզանավեր է գնում համաձայնագրի համապատասխան, եւ Ճապոնիան առաջարկել է դրանք տեղակայել իր մոտ։ «Այդ սուզանավերը կուժեղացնեն զսպումը տարածաշրջանում»,- ասել է Յամագամին։ «Արդեն ընդունվել են որոշ միջոցներ դրանք տեղակայելու համար»։
Պաշտպանության նախարարի օգնական Մեթ Թիստլթուեյթը ասել է, որ Ճապոնիան կարեւոր գործընկեր է տարածաշրջանում, երբ խոսքը վերաբերում է խաղաղության եւ կայունության ապահովմանը։ «Մենք, անկասկած, հարգում ենք այն դերը, որը խաղում է Ճապոնիան տարածաշրջանում»,- ասել է նա։ «Մենք կձգտենք շարունակել այդ հարաբերությունները Ճապոնիայի եւ այլ երկրների հետ Quad-ի միջոցով»։
Quad-ի կազմի մեջ են Ավստրալիան, Հնդկաստանը եւ ԱՄՆ-ը, նպատակը՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ապահովումն է։
Յամագամին կրկնել է վարչապետ Ֆումիո Կիսիդայի խոսքերն այն մասին, որ «Ուկրաինան այսօր կարող է դառնալ Արեւելյան Ասիա վաղը»։
Ուղիղ չխոսելով Չինաստանի՝ որպես սպառնալիքի մասին՝ Յամագամին հայտարարել է դաշինքների անհրաժեշտության մասին՝ ավելի վտանգավոր տարածաշրջանը կառավարելու համար։
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02