Ընդդիմությունը միշտ ԱԺ-ում է եղել, «Հայաստան» խմբակցությունը այս ժամանակահատվածում ԱԺ-ում աշխատել է իր օրակարգով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Իշխանությունները ԱԺ-ում քննարկումներ են իրականացնում մեր իրական իրավիճակից կտրված: Մեր բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք վերաբերվել են անվտանգությանը, Արցախին եւ այլն, նրանց կողմից մերժվել է: 2020-ի նոյեմբերի 9-ի կպիտուլյացիայինց հետո կապիտուլյացիոն գործընթացները շարունակվում են Հայաստանում, որովհետեւ կուրորեն ՀՀ իշխանությունները գնում են կեղծ խաղաղության օրակարգի: Դա ստիպեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն իր գործունեությունը շարունակի փողոցում: Մենք փողոցում գեներացրեցինք մեր ժողովրդի պայքարի ոգին, նաեւ միջազգային հանրությանը ցույց տվեցինք, որ Հայաստանի ժողովուրդն ի վիճակի է շարունակել պայքարել իր ինքնության համար: Եվ երրորդը, եթե ժամանակավրեպ ինչ-որ փաստաթղթեր պետք է ստորագրվեին, մենք կանխարգելեցինք: Հիմա փողոցային գործընթացներն ավարտվել են եւ մեր համակիրները մեզ մանդատ են տվել, որ մենք մեր գործունեությունը շարունակենք ԱԺ-ում: Մենք ԱԺ-ում աշխատելու ենք մեր օրակարգով: Դրանք վերաբերելու են Արցախին, անվտնգությանը, պաշտպանությանը, դրանք վերբերելու են սոցիալական խնդիրներին, տնտեսության վիճակին, պետական կառավարմանը, ՀՀ իշխանությունների հավասարակշռության խախտմանը եւ այլն: Մենք այդ ամենը կներկայացնենք հանրությանը»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ ընդդիմության կողմից ԱԺ-ում կլինեն նախաձեռնություններ, լսումներ, արտահերթ նիստեր: Դիտարկմանը, թե ընդդիմությունը փողոց էր դուրս եկել իշխանություններին հեռացնելու համար, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Մեր օրակարգում մնում է այս իշխանություններին փոխելը, հեռացնելը: Մեր պետությունը պետք է ձերբազատվի պարտվողական իշխանություններից: Պարտված իշխանությունը անընդհատ գտնվում է պարտադրանքի, ճնշման ներքո: Մենք ամբողջությամբ մեր գործիքակազմերը, քաղաքական ուժերի հնարավորություններն օգտագործեցինք իշխանություններին հեռացնելու համար: Ավելի լայն համախմբումը հնարավոր չէր, որովհետև մարդկանց մի մասը խնդիրներ ունի, մեր համակիրների մի մասը գտնվում է բանտերում, ճնշումների ներքո, իսկ մեր համակիրներից դուրս մարդկանց մի մասն իրականում մոլորված վիճակում է։ Դրա համար չկարողացանք այն ուժը գեներացնել, որն անհրաժեշտ է այս իշխանությանը հեռացնելու համար: Հիմա մենք կարծում ենք, որ ԱԺ-ում աշխատելու ժամանակ նաեւ մեր գաղափարակիցները պետք է լինեն մեր թիկունքին», - ասաց Օհանյանը: Նա չհամաձայնեց, թե մարդկանց տուն են ուղարկում. «Հանրահավաքները նրա համար չեն, որ վերածվեն այլ գործողութունների։ Հանրահավաքները նրա համար են, որ տեղեկացնենք, նորություններ հայտնենք, ընդհանուր տրամադրություններ ձեւավորենք, որ իրենք էլ տեղերում շարունակեն իրենց գործը՝ մեր նպատակները գեներացնելու համար»:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58