Հայ-ամերիկյան գործարար կապերը եւ առեւտրաշրջանառությունը վերընթաց հունով է զարգանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Հայկական բիզնես անկյուն» նախագծի շնորհանդեսի ժամանակ իր խոսքում նշեց Արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը, ով եղել է Լոս Անջելեսում Հայաստանի առաջին հյուպատոսը: «Եթե անցյալ տարվա ընթացքում Հայաստան-ԱՄՆ առեւտրային շրջանառությունը, արտահանումն ու ներկրումը միասնաբար, ըստ ամերիկյան վիճակագրական պաշտոնական գործակալության տվյալների, կազմել է 132 մլն դոլար, ապա 2022-ի հունվար-սեպտեմբերին արդեն այն կազմել է 189 մլն դոլար, ակնկալվում է, որ 200 մլն-ի շեմը կհատի: Սա վկայում է ոչ միայն Հայաստանից արտահանման աճի շրջանակներում ամերիկյան չափաբաժնի ավելացման մասին, այլեւ վկայում է նրա մասին, որ ԱՄՆ-ում հայկական արտադրանքը պահանջարկ է վայելում: Այդ առեւտրաշրջանառության մեջ մեծամասնությունը Հայաստանի ԱՄՆ արտահանումն է: Եթե խոսում ենք պահանջարկի մասին, պետք է երկու հարթություն ուրվագծենք: Առաջինը տեղական էթնիկ շուկան է, հայկական շուկան, որը համեմատաբար սահմանափակ է, թեեւ ահռելի շուկա է՝ հաշվի առնելով, որ հայ բնակչությունն ԱՄՆ-ում կազմում է 750-800 հազար: Միաժամանակ, ընդհանուր տվյալների հենքի վրա դա այնքան էլ մեծ չէ: Հայ արտադրողի կարեւոր առաքելությունը պետք է լինի ներթափանցել բուն ամերիկյան շուկա՝ 40 մլն բնակչություն ունեցող Կալիֆոռնիա, մյուս նահանգներ: Իհարկե, պահանջարկ կա, բայց մրցակցությունն էլ մեծ է: Այդուհանդերձ, հայկական ապրանքատեսակներ կան, որ մրցունակ են, կարող են հաղթանակած դուրս գլ մրցակցության մեջ»,-ասաց Բայբուրդյանը: Նրա խոսքով, «Հայկական բիզնես անկյուն» նախագծի գաղափարները խանդավարությամբ է ընդունել. «Որովհետեւ եթե գործարարները միասնական հարթակով են հանդես գալիս, դա ամբողջությամբ փոխում է իրենց մրցունակության չափանիշը: Նրանք անմիջապես առավելություն են ստանում: Այնպես որ, «Հայկական բիզնես անկյունը» նոր հնարավորություններ կբացի մեր գործարարների, հայկական արտադրանքի համար ոչ միայն տեղական շուկայում տեղ գրավել, այլեւ ներթափանցել ամերիկյան շուկա: Դրա համար ջանքեր պետք է գործադրել: Դա իր մեթոդաբանություն ունի: Այս հարթակը կոչված է աջակցելու այդ գործընթացին»,-ասաց դեսպանը: Նշենք, որ «Հայկական բիզնես անկյուն» նախագծի բացմանը մասնակցում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մի շարք բիզնեսների ներկայացուցիչներ և այլ հյուրեր: «Հայկական բիզնես անկյուն» նախագծի շրջանակում 20 հայ արտադրող հնարավորություն կունենա ԱՄՆ-ում մասնակցելու ABC Corner-ին:
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15