Հիշեցնենք, որ քաղաքացի Լուսիկ Կ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց 10 շենքի մոտից ոստիկանության ծառայողներն իրեն և ընկերուհուն՝ Սուսաննա Ս.-ին, մարմնավաճառությամբ զբաղվելու համար հարկադրաբար նստեցրել են պարեկային ավտոմեքենան, բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ոստիկան Գագիկ Ա.-ն հայհոյել և բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Լուսիկ Կ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլորհանգամանքները:
Քրեական գործով ձեռք բերված տվյալներով հերքվել են Լուսիկ Կ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները: Մասնավորապես՝ Լուսիկ Կ.-ն, որպես տուժող լրացուցիչ ցուցմունքով հայտնել է, որ ոստիկանության աշխատակից Գագիկ Ա.-ն իրականում իրեն չի հարվածել և մարմնական վնասվածքներ չի պատճառել: Ավելին՝ դեպքի օրը, մինչև ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերվելը, ինքը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ոստիկանության հիշյալ բաժնում գտնվելու ժամանակ շարունակել է հայհոյանքներ հնչեցնել, իսկ ձեռքի շրջանում մարմնական վնասվածքները ստացել է բերման ենթարկվելիս` ոստիկանին չենթարկվելու պատճառով վերջինիս կողմից իրավաչափ հարկադրանք կիրառելու արդյունքում:
Սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Լուսիկ Կ.-ին մեղադրանքէ առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարականհսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47