Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մեծ 20-յակում (G20) իր երկրի նախագահության սկսվելու առթիվ դեկտեմբերի 1-ին կոչ է արել միասին պայքարել արդիականության ընդգրկուն մարտահրավերների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը, համավարակը և կլիմայի փոփոխությունը:
«Ավելի լավ է միասին պայքարել մեր առջև ծառացած մեծագույն մարտահրավերների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը, կլիմայի փոփոխությունը և համավարակը»,- գրել է նա իր Twitter-ի էջում:
Մոդիի խոսքով՝ G20-ում իր նախագահության շրջանակներում «Հնդկաստանը կձգտի ապաքաղաքականացնել պարենի, պարարտանյութերի և բժշկական արտադրանքի մատակարարումները, որպեսզի աշխարհաքաղաքական լարվածությունները չհանգեցնեն հումանիտար ճգնաժամերի»
«G20-ի շրջանակներում Հնդկաստանը կձգտի նպաստել միասնության հետագա առաջխաղացմանը, որը ոգեշնչված է իր նախագահության «Մեկ Երկիր, մեկ ընտանիք, մեկ ապագա» թեմայով»,- ընդգծել է Մոդին:
Հնդկաստանի կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել G20-ի նախորդ նախագահներին «նշանակալի արդյունքների հասնելու համար»:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հնդկաստանի վարչապետը, G20-ում նախագահությունն իր երկրի համար կլինի «ներառական, հավակնոտ, վճռական և գործողությունների միտված»:
Նա ընդգծել էր, որ Հնդկաստանը ստանձնում է պատասխանատվությունը հանուն միավորման այն ժամանակ, երբ աշխարհը միաժամանակ պայքարում է աշխարհաքաղաքական լարվածության, տնտեսական անկման, սննդամթերքի և էներգակիրների գների աճի, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի երկարաժամկետ հետևանքների դեմ:
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02