Եվրոպական մի շարք երկրներ պաշտպանական արդյունաբերության համար անհրաժեշտ նյութերի պակաս ունեն: Նյութերի, էներգիայի գնի թանկացումը և երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից կախվածությունը կարող են սահմանափակել եվրոպական պաշտպանական արդյունաբերության վերածնունդը, զգուշացնում են ոլորտի ներկայացուցիչները։ Այս մասին հաղորդում է Euractiv հրատարակությունը:
ԵՄ անդամ երկրները խոշոր ներդրումներ են անում իրենց պաշտպանական արդյունաբերություններում՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների: Այնուամենայնիվ, որոշ կարևորագույն նյութերի գները և հասանելիությունը բարդացնում են այդ գործընթացը:
«Հումքի մեծ մասը, որն անհրաժեշտ է ռազմական նշանակության ապրանքների արտադրության համար, ԵՄ-ի երկրներում չեն արդյունահանում կամ արդյունահանում են նվազագույն չափով»,-հրատարակությունը մեջբերում է Չեխիայի զենքի և պաշտպանական արդյունաբերության ասոցիացիայի ղեկավար Իրժի Հինեկի խոսքը: Հինեկը նաև նշել է փաթեթավորման նյութերի, քիմիկատների, ցելյուլոզայի և սինթետիկ կաուչուկի անբավարարության մասին: «Այդքան պահանջված զրահաբաճկոնները չէին կարող արտադրվել այստեղ, եթե նյութերը չներմուծվեին Ասիայից, հիմնականում՝ Չինաստանից: Որոշ արտադրողներ արտադրությունը տեղափոխել են հենց այնտեղ», – ասել է Հինեկը՝ հավելելով, որ իրավիճակին լուծում գտնելու համար որևէ ջանք չի տեսնում:
Ինչպես նշում է հրատարակությունը, խնդիրը խորացնում է նյութերի արժեքի աճը: Նշվում է, որ պաշտպանության ոլորտի եվրոպական առաջատարներից մեկը՝ Իտալիան, արդեն բախվել է բարձր գների ցավալի հետևանքներին: Եթե երկիրը նախկինում որոշ նյութեր, օրինակ՝ ալյումին, պլատին, պալադիում և ռոդիում ներմուծում էր Ռուսաստանից, ապա այժմ ստիպված է այլընտրանքային մատակարարներ գտնել:
Euractiv-ի տեղեկատվության համաձայն, դեռ մինչև Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների սկսվելը Ֆրանսիան բախվում էր միկրոսխեմաների և կիսահաղորդիչների անբավարարության խնդրին, ինչը խանգարում է սպառազինությունների արտադրությանը: Հունաստանն իր հերթին հազվագյուտ հողային տարրերի կարիք ունի, գրում է հրատարակությունը: Մյուս կողմից, Բուլղարիան և Իսպանիան այս առումով խնդիրների չեն բախվում:
Գերմանական խոշորագույն զենք արտադրող Rheinmetall ընկերության խոսնակը Euroactiv-ին հայտնել է, որ նախազգուշական միջոցներ է ձեռնարկել և ձեռք է բերել ալյումինի, պլաստիկի մեծ պաշար, ինչպես նաև կիսահաղորդիչներ և էլեկտրոնային բաղադրամասեր, հետևաբար իրենց մոտ մատակարարումների հետ կապված խնդիրներ կառաջանան միջնաժամկետ հեռանկարում: Հրատարակությունը նշում է, որ ռազմավարական և անվտանգության նկատառումներից ելնելով՝ եվրոպական պաշտպանական արդյունաբերությանն անհրաժեշտ նյութերի դեֆիցիտի և այլ մանրամասների մասին այլևս ոչ մի մանրամասն չի հաղորդվում:
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
09:02
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
15:55
15:36
15:19
15:03
11:33
17:02 03.11.26
15:55 02.11.26
17:05 02.11.26
16:35 02.11.26
16:14 02.11.26
16:44 02.11.26
17:22 02.11.26
17:24 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02