ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող տնտեսական եւ ռազմական աջակցության ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից: Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական, հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը, հաղոդրում է «Ամերիկայի ձայնը»: Նրա խոսքով, վերջին ժամանակներս Հայաստանը Ռուսաստանի լուրջ ազդեցության տակ է հայտնվել, որը բնավ դրական ազդեցություն չի կարելի համարել: Ադամ Շիֆի կարծիքով Հայաստանի շահերից է բխում զարգացնել սերտ հարաբերություններ ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Ռուսաստանի հետ: «Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարող են տարբեր ուղղություններով զարգանալ, այդ թվում կարող ենք շարունակել նախկինում իրականավող ծրագրեր, ինչպիսիք էին «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիայի, ԱՄՆ արտաքին օգնության եւ ականազերծման ծրագրերը: Մենք պետք է նաեւ Ադրբեջանին հանգիստ չտանք, եւ թույլ չտանք նրանց շփման գծում սադրանքների դիմել»,-ասել է նա: Շիֆի կարծիքով Հայաստանի շահերից է բխում կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության զարգացումը եւ Հայաստանիպայծառ բնակչության համար երկրի ներսում զբաղվածության ապահովումը: «Ես ամենից շատ կցանկանայի, որ Հայաստանը դառնար Կովկասի Սիլիկոնի հարթավայրը եւ գրավեր ամբողջ ինտելեկտուալ ներուժը, քանի որ ինտելեկտուալ կարողություններն անհնար է շրջափակման ենթարկել, հետեւաբար բարձր տեխնոլոգիաների ոլորտը շատ հեռանկարային է Հայաստանի համար»,-ընդգծել է կոնգրեսականը: Անդրադառնալով ԱՄՆ կողմից Հայաստանին հատկացվող աջակցությանը, նա ընդգծել է, որ այն կշարունակվի, չնայած ամերիկյան բյուջեի կրճատումներին: Շիֆը նաեւ կարծիք է հայտնել, որ հայկական սփյուռքը պետք է ակտիվորեն մասնակցի երկրի ապագայի կերտմանը: «Հայաստանում մեծ ազդեցություն վայելող սփյուռքի համար հատկապես կարեւոր է նպաստել, որ հայաստանը ժողովրդավարական ուղիով շարժվի»,-իր խոսքն է ամփոփել Ադամ Շիֆը:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02