Դեկտեմբերի 7-8-ը Բելգրադում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ամբողջ կազմով: ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգը բավականին հագեցած էր, թեժ, եւ ինչպես սովորաբար լինում է նման նիստերի ժամանակ, այս անգամ նույնպես կիսասկանդալային ու լարված իրավիճակներից խուսափել չհաջողվեց: Գլխավոր ինտրիգը ռուս-ուկրաինական հակամարտության թեման էր: Այս մասին դեկտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը: Ըստ պատվիրակության ղեկավարի` ՍԾՏՀ ԽՎ նիստում պետք է հաստատվեին ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատները: Սակայն, 13 երկրների մեծ մասը դեմ է քվեարկել, եւ Ռուսաստանի պատվիրակության անդամների մանդատները չեն հաստատվել: Քվեարկությունից հետո ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ դադարեցնում է անդամավճարների վճարումը եւ լքել է դահլիճը: Բաբկեն Թունյանի ներկայացմամբ` բավականին լարված են ընթացել տնտեսական-սոցիալական բնույթի զեկույցների քննարկումները: Լարվածությունը դարձյալ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում էր: Հակամարտության ազդեցությանը վերաբերող հատվածներում ուկրաինական պատվիրակությունն առաջարկել է բոլոր տեքստերում «ռուս-ուկրաինական կոնֆլիկտ» ձեւակերպումը փոխարինել «Ռուսաստանի ռազմական ագրեսիա» ձեւակերպմամբ: «Մենք այդ առաջարկին ձեռնպահ ենք քվեարկել, որովհետեւ գտնում ենք, որ կազմակերպության գործառույթը տնտեսական համագործակցությանն է ուղղված, զեկույցները տնտեսական-սոցիալական բնույթի են, ուստի եւ զերծ մնացինք գնահատականներ հնչեցնելուց: Սակայն մասնակից երկրներից գրեթե բոլորը կողմ քվեարկեցին նշված առաջարկությանը, այդ թվում` մեր հարեւան երկրները»,- ասել է Բաբկեն Թունյանը: Վեհաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել Հայաստանի պատվիրակության նոր անդամի` Գեւորգ Պապոյանի մանդատը հաստատելու հարցին: Անդրադառնալով ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատների հաստատման քվեարկության հարցին` Գեւորգ Պապոյանը նշել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը նիստին չի մասնակցել: Թուրքիան, Հայաստանը, Սերբիան, Մոլդովան կողմ են քվեարկել ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատների հաստատմանը: «Ադրբեջանը չմասնակցեց քվեարկությանը, եւ սա նույնպես գնահատում ենք իր բնույթով որոշակի հակառուսական գործողություն»,- նշել է Գեւորգ Պապոյանը: Խոսելով ադրբեջանցի պատգամավորի ներկայացրած զեկույցներից մեկի մասին` Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ նշված զեկույցի նախնական տարբերակում «Լեռնային Ղարաբաղ» անվանումը կար, սակայն մինչեւ լիագումար նիստը հեղինակն այդ պարբերությունը հանել էր: Հայկական կողմն առաջարկել է այդ պարբերությունը նույնությամբ վերականգնել: «Ստացանք հետաքրքիր քվեարկության արդյունքներ. Հայաստանը բնականաբար կողմ էր քվեարկել, Ադրբեջանը` դեմ, մնացած բոլոր երկրները, այդ թվում` Թուրքիան, ձեռնպահ են քվեարկել: Ցավոք սրտի, սա է իրականությունը, որը հետաքրքիր վերլուծությունների տեղիք է տալիս»,- նշել է Գեւորգ Պապոյանը:
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02