«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թ․ հունվարի 1-ից մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Թուրքիայի 155 քաղաքացի՝ մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից՝ նշելով, որ Ադրբեջանի որեւէ քաղաքացի չի դիմել։
Թուրքիայի քաղաքացիների գերակշռող մասը, եթե ոչ ամբողջը, ազգությամբ հայեր են: Նշված ժամանակահատվածում ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 48 հազար 352 հայի։ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից խնդրել էինք տեղեկացնել նաեւ, թե 2021 թվականի փետրվարի 14-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու օրվանից մինչ օրս Հայաստան եկած ՌԴ քաղաքացիներից քանիսն է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Ոստիկանությունից պատասխանել են, որ ՌԴ նման քաղաքացիների թիվը կազմում է 17 հազար 498 մարդ։ Ոստիկանությունից, սակայն, չեն պատասխանել, թե քանի դիմում է բավարարվել՝ նշելով հետեւյալը․ «Պահանջվող ժամանակահատվածում բավարարված դիմումների վերաբերյալ հստակ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ դրանց մի մասը դեռեւս գտնվում է քննարկման փուլում։ Բացի այդ՝ նախկինում ներկայացված դիմումները եւս բավարարվել են նշված ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է մյուս հարցադրմանը, թե ՌԴ քաղաքացիությունից քանիսն են հրաժարվել, հայտնում ենք, որ դա ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության գործառույթներից դուրս է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02