ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենկ Փելոն կրտսերը, Գաս Մ. Բիլիրակիսը, Ջեքի Սփիըրը,Դեյվիդ Գ. Վալադաոնև Ադամը Բ. Շիֆը հայտարարություն են տարածել Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ:
«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Մտահոգիչ է, որ ադրբեջանցի ժողովրդին թույլատրվում է ազատորեն բողոքել միայն այն դեպքում, երբ դա սպառնում է հայերի կյանքին։
Նրանց կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը կարծես թե համակարգված է և նպատակ ունի փակել Արցախի սննդի, բժշկական պարագաների,տրանսպորտի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման միակ ուղին, գումարած՝ Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժի հետագա սահմանափակումները։ Այլ հաղորդագրություններում նշվում է, որ Ադրբեջանը նաև այդ տարածքում փակել է բնական գազի հիմնական աղբյուրներից մեկը խաղաղ բնակիչների համար՝ ցածր ջերմաստիճանի պայմաններում պոտենցիալ տասնյակ հազարավորների թողնելով առանց ջեռուցման, ինչպես դա արեց այս տարվա սկզբին՝ մարտին»,- aravot.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մե
Կոնգրեսականները նշում են, որ Ադրբեջանի կողմից այս կենսական նշանակության գծերի փակումը կամ նույնիսկ փակելու սպառնալիքը հերթական անգամ կարևոր ենթակառուցվածքները դարձնում է զենք և հումանիտար ճգնաժամի պատճառ դառնում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար: «Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և մեր եվրոպացի գործընկերներին օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված այս հստակ շինծու ճգնաժամը, ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ բազմակողմ խաղաղ գործընթացների միջոցով Ալիևին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ և ապահովելու, որ Արցախի ժողովուրդը ներգրավվի այդ քննարկումներում»,- ասվում է հայտարարության մեջ:
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02