«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ոստիկանությանը խաբել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը այս տարվա օգոստոսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը հաշվեքննություն է իրականացրել ՀՀ ոստիկանությունում եւ հայտնաբերել մի շարք անհամապատասխանություններ: Այսպես, ՀՀ ոստիկանության կարիքների համար նախորդ տարվա դեկտեմբերին Լոռու եւ Շիրակի մարզերի հերթապահ պարեկային մեքենաների համար համացանցային ձեռքբերման նպատակով էլեկտրոնային աճուրդի միջոցով կազմակերպվել է գնման ընթացակարգ: Հաղթող ճանաչվել է «ՍՕՍ սիսթեմս» ընկերությունը, որի հետ էլ պայմանագիր է կնքվել այս տարվա հունվարի 26-ին:
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 145 մլն 320 հազար դրամ: Հետո պարզվել է, որ այս ընկերությունը մատուցել է թերի ծառայություն: Բացի այս, մրցույթի հրավերի տեխնիկական բնութագրով սահմանվել է հստակ պահանջ, ըստ որի՝ տեսախցիկները պետք է ունենան մեքենաների պետհամարանիշների ճանաչման ֆունկցիա 300կմ/ժ արագությամբ շարժվելիս: Ավելին՝ մատակարարը ՀՀ ոստիկանություն ներկայացրել է ցպահանջ գրություն, ըստ որի՝ ABETECHS GmbH ընկերության գործադիր տնօրենը հավաստում է, որ տեսախցիկները կարող են տարբերակել եւ ճանաչել պետհամարանիշները մինչեւ 400 կմ/ժ արագությամբ շարժվելիս:
Պատասխանատու ստորաբաժանումը, առանց փորձաքննության կամ ստուգաչափման, հիմք ընդունելով գրությունը, տվել է դրական եզրակացություն, որ մատակարարված ապրանքը համապատասխանում է պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, բայց հետո ոստիկանության եւ Շիրակի մարզի պարեկային ծառայության աշխատակիցների կողմից նախնական փորձարկվել է տեսախցիկների՝ պետհամարանիշների ճանաչման ֆունկցիան արագության ընթացքում, ու արձանագրվել է, որ դրանց առավելագույն արագությունը, որի ժամանակ կարող էին ճանաչել մեքենայի պետհամարանիշները, 220-230կմ/ժ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս թեմայի հետ կապված ոստիկանության ներսում ծառայողական քննություն է իրականացվել: Ոստիկանության պետի հանձնարարությամբ դրա արդյունքում կազմված փաստաթղթերը այս տարվա օգոստոսի 22-ին ուղարկվել են ՀՀ դատախազություն, որի հիմքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում օգոստոսի 27-ին նախաձեռնվել է քրեական վարույթ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02