«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս կառավարության կողմից ընդունվեց, այնուհետև խորհրդարանում արտահեթ ռեժիմով հաստատվեց Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին իշխանությունների նոր նախաձեռնությունը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում մոտեցումներն այս հարցի վերաբերյալ այնքան էլ միանշանակ չեն։ Նախնական տեղեկությունների համաձայն, նախատեսվում է ստեղծվելիք կառույցում բավական բարձր աշխատավարձեր սահմանել, պարգևավճարներ տրամադրել, ինչը, տրամաբանական է, հանգեցնելու է պետբյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտությանը, սակայն նախագծում փաստացի չի նշվում, թե ինչ գումարներով է այդ ամենն իրականացվելու։
Բացի դրանից, առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում բացակայում են այդ ծառայության ստեղծման ու պահպանման նպատակով անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ կոնկրետ հաշվարկներով հիմնավորված ֆինանսական գնահատականները։ Ըստ էության, իշխանությունների կողմից ներկայացվել է մի նախագիծ, որտեղ բացակայում է դրա ստեղծման հիմք հանդիսացած հետազոտությունների, վերլուծությունների արդյունքները, ինչպես նաև միջազգային փորձի փաստացի վերլուծությունը: Բացի դրանից, դեռևս հստակեցված չէ, թե կառուցվածքային ինչ ստորաբաժանումներից է այն կազմված լինելու և կադրային ինչ բաշխվածությամբ։ Այլ կերպ ասած՝ իշխանություններն իրենց բնորոշ ձևով հերթական փնթի նախաձեռնությունն են կյանքի կոչում։
Հավելենք, որ, ըստ մեր տեղեկությունների, առանցքային համարվող այս կառույցին Նիկոլ Փաշինյանը նախատեսում է տրամադրել բավական արտոնյալ կարգավիճակ և գործելու լայն շրջանակ։ Սա, բնականաբար, լուրջ մրցակցություն է սկսել կառույցի ղեկավարի թեկնածուների առումով: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, դեռևս անորոշ է, թե ով է ղեկավարելու կառույցը, և ներկայում քննարկվում են մի քանի, այդ թվում՝ «էկզոտիկ» անուններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02