ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարցրեց, թե ինչու են 24-ժամյա ռեժիմով օրակարգում ընդգրկել «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ:
«Հատկապես ՏԻՄ ընտրություններին լրջագույն խնդիրներ տեսանք, ինչո՞ւ ենք անում 24-ժամյա ռեժիմով, գոնե այս ռեժիմից հանեք»,-ասաց Բիշարյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե նման ռեժիմով քննարկումը որոշվել է հենց սկզբից, երբ օրինագիծը շրջանառության մեջ է դրված: «Դեռ հուշում էին, որ շուտափույթ պետք է անել։ Փորձենք կառավարության հետ խոսել. սա մեր օրակարգը չէ, որ մենք ասենք»,-ասաց նա:
Վարման կարգով ձայն խնդրեց նաև ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ով նշեց, որ իրենք խմբակցության նիստ են արել և կողմ արտահայտվել: «Հետո, ԸՕ-ին վերաբերող նախագիծը երկարատև քննարկումների ընթացքում է ծնվել, նաև դուք և Ձեր խմբակցությունը քննարկել և համաձայնել եք, հրատապ ռեժիմով որևէ նախագիծ չի քննարկվել»,- ասաց նա:
ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը համաձայնեց, որ քննարկումներ եղել են, իրենք ևս միացել են ԸՕ-ի շուրջ համաձայնության ստորագրմանը: «Բայց, միևնույնն է, 24-ժամյա ռեժիմը բացարձակապես անընդունելի է՝ նաև հաշվի առնելով ՏԻՄ ընտրությունները, փորձը Գյումրիում, Վանաձորում։ Չենք ընդունում այս ռեժիմը, սա հիմնարար փաստաթուղթ է»,-ասաց նա:
Գալուստ Սահակյանը նշեց, որ ոչ թե 24 ժամում, այլ երեք- չորս ամիս քննարկվել ու որոշում է կայացվել: «Ասացի, որ կառավարությունն է դրել, փորձենք խոսել կառավարության հետ»,-ասաց նա:
Օրակարգը դրվեց քվեարկության և հաստատվեց:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02