Ուկրաինական ճգնաժամի պայմաններում ռուսական գազից հրաժարումն Եվրոպային արդեն արժեցել է մոտ 1 տրիլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով սեփական հաշվարկներին։
Գործակալության տվյալներով՝ այս գումարը գոյացել է եվրոպական ընկերությունների ու սպառողների համար էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով։ Ինչպես նշվում է նյութում, սա վերջին տասնամյակների ամենախորը էներգետիկ ճգնաժամի միայն սկիզբն է։
Bloomberg-ը նշում է, որ ձմռանից հետո Եվրոպան ստիպված կլինի լցնել իր գազի պահեստարանները՝ Ռուսաստանից վառելիքի նվազագույն մատակարարումների պայմաններում:Գործակալության կանխատեսումների համաձայն՝ տարածաշրջանում հեղուկ բնական գազի մատակարարման հետ կապված լարված իրավիճակը կտևի առնվազն մինչև 2026 թվականը, երբ Կատարը և ԱՄՆ-ը կկարողանան ավելացնել ածխաջրածինների արտադրության համար բավարար հզորություն։
Հոդվածում մեջբերված Skandinaviska Enskilda Banken-ի (SEB) վերլուծաբան Բյարնե Շիլդրոփի կարծիքով՝ «Բնական գազի պաշարները համալրելու ԵՄ-ի մրցավազքն արդեն սկսվել է»։ Նա նաև նշել է, որ վառելիք վաճառողների համար բարենպաստ իրավիճակը կշարունակվի առնվազն մեկ տարի։
Ըստ Bloomberg-ի վերլուծաբանների, եթե Եվրամիությունում հեղուկացված գազի գները կրկին բարձրանան մինչև 210 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար, ապա Եվրոպային ռեցեսիայի փոխարեն սպասում է կտրուկ տնտեսական անկում:
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02