«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Մեր տպարանը» ՍՊԸ-ն դեռեւս 2020 թվականին իրականացված գործունեության ընթացքում, պարզվում է, չի կատարել օրենքով սահմանված հարկային պարտավորությունները: Պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am կայքում մի հայտարարություն վերաբերում է այս տպարանին, որի նկատմամբ ՊԵԿ իրավաբանական վարչությունում վարչական վարույթ է հարուցվել։
Կայքում տեղադրված է «Մեր տպարանը» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների ցանկը եւ ծանուցված է վարչական վարույթի մասին: Ծանուցագրում մասնավորապես նշված է. «Հայտնում ենք Ձեզ, որ, ըստ հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների, չկատարված ընդհանուր հարկային պարտավորություններից 1796575 դրամ գումարը, այդ թվում ապառք` 1765829 դրամ, տույժ՝ 30746 դրամ, տուգանք՝ 0 դրամ…»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀԴՄ կտրոնների եւ հարկերը վճարելու թեմայով բազմաթիվ ելույթներ է ունեցել եւ անգամ ԱԱԾ-ին է հանձնարարել՝ զբաղվել դրանով, սակայն սեփական կնոջը, փաստորեն, չի կարողացել բացատրել, որ հարկային պարտավորությունները հարկավոր է կատարել, անկախ նրանից՝ դու վարչապետի կին ես, թե խոշոր օլիգարխ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02