ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պարբերաբար հայտնվում է զավեշտալի իրավիճակներում։ Ամերիկյան Newsweek ամսագիրը հրապարակել է 2022 թվականին ԱՄՆ նախագահի թույլ տված ամենամեծ սխալները։ Դրանցից մեկն այն է, որ մարտի 1-ին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մասին իր ելույթում ամերիկացի առաջնորդը շփոթեց ուկրաինացիներին և իրանցիներին, ինչն «արագ վիրուսային դարձավ»։ Հուլիսի սկզբին Բայդենը, ելույթ ունենալով կանանց իրավունքների մասին, բարձրաձայն կարդացել է հեռարձակման տեխնիկական հրահանգները: Հաջորդ կոպիտ սխալը տեղի ունեցավ հուլիսի կեսերին Բայդենի Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ, երբ ԱՄՆ նախագահն ու թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը, որպես ողջույնի համար ձեռք սեղմելու փոխարեն, բռունցք-բռունցք արեցին, ինչը հետագայում կոչվեց «ամոթալի»: Սեպտեմբերի վերջին ԱՄՆ նախագահը սննդի և առողջության հարցերով մամուլի ասուլիսի ժամանակ փորձել է ներկաների մեջ գտնել հանգուցյալ կոնգրեսական Ջեքի Վալորսկուն, որը մահացել էր օգոստոսին ավտովթարից։ Հոկտեմբերին էլ Բայդենը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել էր «Մեծ նախագահ»։ Իսկ Հոկտեմբերի վերջին Բայդենը շփոթել էր ԱՄՆ-ի նահանգների թիվը՝ կարծելով, որ դրանք 54-ն են, այլ ոչ թե 50-ը։ Հրատարակության կողմից ներկայացված Բայդենի կոպիտ սխալներից մեկն էլ այն էր, երբ Պնոմպենում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գագաթաժողովում, նա Կամբոջան շփոթեց Կոլումբիայի հետ՝ շնորհակալություն հայտնելով Կոլումբիայի վարչապետին։
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02