ՀՀ ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան վստահ է, որ 2017 թվականին իր երկրում կայանալիք հայ բժիշկների 12_րդ միջազգային համագումարը կարևոր է երկկողմ հարաբերությունների համար: Այս մասին դեսպանը նշեց Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված ընդունելության ընթացքում:
«Շատ ուրախ ենք, որ նմանատիպ համաժողով է կազմակերպվում Արգենտինայում: Հայարգենտինյան հարաբերությունների զարգացման համար շատ լավ է: Հայաստանը ևս Արգենտինայի մի փոքր մասնիկն է, քանի որ այնտեղ հայկական համայնք կա: Դեսպանության համար մեծ հպարտություն է, որ կարողանում ենք աջակցել իրադարձության անցկացմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Գոնզալո Ուրրիոլաբեիտիան` հավելելով, որ համագումարը տեղի կունենա հաջորդ տարի մայիսին:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի համոզմամբ` համագումարը ոչ միայն փորձի փոխանակման, իրար ճանաչելու հնարավորություն է, այլև նպատակ ունի ամփոփել երկկողմ հաջողությունները և ուրվագծել խնդիրները: «Մենք արդեն այսօր հստակ որոշում պետք է կայացնենք, թե մյուս ժողովին, որը կկայանա Բուենոս Այրեսից հետո, 2019 թվականին, ինչպիսի ուղղություններ պետք է քննարկենք: Մեր որոշմամբ` համահայկական գիտաժողովը կկայանա Երևանում:
Խիստ կարևոր է, որ բժշկական գիտաժողովների մի մասը Ստեփանակերտում է անցկացվելու»,իր ելույթում շեշտեց ՀՀ առողջապահության նախարարը: ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանն էլ տեղեկացրեց, որ ամեն 4 տարին մեկ համաժողովի կազմակերպման համար տարբեր երկրներ ընտրվում: «Սովորաբար վերջին մի քանի տարիներին այն ԱՄՆում է կազմակերպվում, այս անգամ ուզում ենք ընդգրկել նաև առողջապահական ոլորտում Լատինական Ամերիկայի պրոֆեսիոնալներին»,հավելեց նա:
Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը 2017-ին առաջին անգամ անցկացվելու է Բուենոս Այրեսում: Արգենտինայում համագումարը կկազմակերպի և կնախագահի ՖԱՅԴԵՔ Արմենիա, FIDEC USA և FUNCEI հիմնադրամների նախագահ, Արգենտինայի Վարակաբանների միության և Ինֆեկցիոն հիվանդությունների պանամերիկյան ասոցիացիայի համահիմնադիր, բժիշկ Դանիել Ստամբուլյանը:
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47