ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը կրկին կալանավորվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Արեւիկ Խաչատրյանից։ «ՀՀ վճռաբեկ դատարանի 2022թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը բավարարվել է, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը`Ա.Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու մասով, թողնվել է անփոփոխ։ Այլընտրանքային խափանման միջոցի (միջոցների) կիրառումն անբավարար է ճանաչվել»,– հայտնեց Խաչատրյանը։ Խաչատրյանն ասաց, որ որոշումը տրամադրվել է վարույթ իրականացնող մարմնին եւ հանձնարարվել ապահովել դրա պահանջների կատարումը, որի հիման վրա նույն օրը Ա.Հ.-ն կալանավորվել եւ տեղափոխվել է ՔԿՀ: Հիշեցնենք, որ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու (ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մաս (երկու դրվագ)) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար (ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետեր):
14:04
22:19
22:15
22:14
21:18
21:02
17:02
17:00
16:12
13:03
10:33
10:18
10:18
10:02
09:02
17:55
16:44
12:33
12:15
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02