Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 1998 թվականին, ի նշան բրոնխիալ ասթմայով հիվանդացության խնդրի կարևորության բարձրաձայնման, մայիսի առաջին երեքշաբթին հայտարարեց ասթմայի դեմ պայքարի օր:
ԱՀԿ գնահատմամբ` աշխարհում ասթմայով տառապում է ավելի քան 300 միլիոն մարդ: Յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում հիվանդների թիվն աճում է 1.5-2 անգամ: Սա համամարդկային խնդիր է:
Ասթմա՝ հունարենից թարգմանաբար նշանակում է շնչի խանգարում (հայերեն՝ շնչախտ, շնչի վատթարացում): Վերջին 30 տարվա ընթացքում մեծահասակների շրջանում ասթման հայտնվել է ամենատարածված, իսկ երեխաների շրջանում՝ առաջատար քրոնիկական հիվանդությունների շարքում: Բացառություն չէ նաև Հայաստանը։ Մեզանում 6-11 տարեկան երեխաների 12.6, իսկ մեծահասակների ավելի քան 7%ը տառապում են քրոնիկական ասթմայով։ Մոտավորապես 8000 մարդու մոտ հիվանդությունն ընթանում է ծանր ձևով:
Հատկանշական է, որ ԱՀԿ որոշումից դեռ 11 տարի առաջ՝ 1987թ. մայիսի 5-ին, Հայաստանում ստեղծվեց Հանրապետական անձավաբուժական` ասթմայի կենտրոնը: Շուրջ 30 տարվա անխափան աշխատանքի ընթացքում կենտրոնում առողջությունը բարելավել և կյանքի որակը լավացրել է ավելի քան 7 հազար մարդ, որից 2 հազար երեխա և նույնքան մեծահասակ ընդհանրապես ազատվել են ասթմայից:
Շնչառական խնդիրների բուժմամբ զբաղվող մասնագետների, կլինիցիստների, գիտնականների, բժշկական սարքավորումներ արտադրղների ջանքերի միավորման նպատակով 2013թ. մայիսին հիմնադրվել է Շնչառական բժշկության հայկական ընկերությունը։ Բրոնխիալ ասթմայի խնդրի նկատմամբ ուշադրություն գրավելու, ոլորտում արձանագրվող նվաճումների մասին բժշկական հանրության լայն շրջանակին տեղեկացնելու, ինչպես նաև խնդիրները բարձրաձայնելու նպատակով «Հանրապետական անձավաբուժական» և «Բնաբուժություն» կենտրոններն ամեն տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը մասնագետների համար գիտակիրառական համաժողով են կազմակերպում:
2016թ. մայիսի 3-ի կոնֆերանսը «Ալերգիկ ռինիտի և բրոնխիալ ասթմայի կապը` պատճառները և հետևանքները» թեմայով է: Պլենար զեկույցով հանդես կգան պրոֆեսոր Փիթեր Հովարը (ՄԵծ Բրիտանիա), սեկցիոն ղեկավարներն են Արթուր Շուքուրյանը (ՀՀ ԱՆ գլխավոր օտոլարինգոլագ), Սպարտակ Ղամբարովը (ՀՀ ԱՆ գլխավոր ալերգոլոգ) և Անդրանիկ Ոսկանյանը (ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան):
Բրոնխիալ ասթման ավելի շատ հանրային խնդիր է, քան բժշկական, հետևաբար ասթմայի պաթոգենեզի իմացությունը կարևոր նշանակություն ունի հիվանդության դեմ հանրային պայքարի և կանխարգելման գործում: Ռիսկի խմբում գտնվող երեխաների հայտնաբերման ակտիվ գործունեությունը և հետագա անձավաբուժությունը հնարավորություն կտան խիստ նվազեցնել ասթմայով հիվանդացությունը Հայաստանում:
Նշենք, որ ժամանակակից բժշկության հաջողությունները թույլ են տալիս կանխել ասթմայի ձևավորումը, իսկ արդեն կայացած ասթմայի դեպքում ` ապահովել աշխատունակություն և կյանքի որակ: Ասթման ցածր մահացությամբ հիվանդություն է, սակայն հաճախ բերում է հաշմանդամության: Հետազոտությունների տվյալներով` ասթմայով հիվանդների անձավաբուժական վերականգնումն աշխատունակության կորուստը նվազեցնում է 11 անգամ՝ տարեկան 66 օրից հասցնելով մինչև 6 օր: Սա առանձնահատուկ կարևոր է, եթե հաշվի առնենք, որ մարդն ասթմայով տառապում է աշխատունակ տարիքում:
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47