Աշխարհում կան եզակի տարածաշրջաններ, որոնց պատմությունը մեծամասամբ տարաբնույթ շահերի բախման, հարատև մրցակցության դրսևորման, կամ պարզապես՝ պարբերական բնույթ կրող պատերազմական գործողությունների ամրագրում է:
Պատմական ճակատագրի բերումով՝ մեր ժողովուրդն ու նրա կերտած պետությունները գտնվում են նման տարածաշրջաններից մեկում. այստեղ սեփական պետականության պահպանման, զարգացման, կամ գուցե պարզապես գոյության ապահովման միակ կայուն երաշխիքն ամուր, կայացած, լավ զինված, մշտապես զգոն ու մարտունակ բանակ ունենալն է: Անշուշտ, այս իրողությունը պահանջում է նաև որոշ սահմանափակումներ, անգամ զրկանքներ հանրային կյանքի այլ ոլորտներում, բայց ավաղ՝ կյանքը թելադրում է ապրել, գործել օբյեկտիվ իրականությանը համարժեք: Թերևս նաև մեր գոյության ապացուցված բանաձևն է՝ «ձգտում ես խաղաղության, միշտ պատրաստ եղիր հաղթական պատերազմի»:
Հատկապես ապրիլյան ռազմական գործողությունները հերթական անգամ հավաստեցին, որ մենք զգոնությունը կորցնելու իրավունք չունենք, որ արևելքում և արևմուտքում ունենալով նման հարևաններ, մշտապես պետք է պատրաստ լինենք ցանկացած բնույթի և տևողության հակամարտության ակտիվացման:
Այս առումով, ՀՀ ԶՈՒ զարգացման գործընթացն էլ պետք է լինի ճկուն և ժամանակի մարտահրավերներին համապատասխան: Նշվածի համատեքստում, թերևս, մշտապես օրակարգային հարցերից է ինչպես արտասահմանյան, այնպես էլ սեփական արտադրության նորագույն և գերժամանակակից սպառազինությամբ բանակը հնարավորինս համալրելու հրամայականը: Այդ գործընթացում, անշուշտ, կարևոր է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության շրջանակներում պարբերական բնույթ ստացած սպառազինության մատակարարումները, որոնց հերթական խմբաքանակն, ըստ շրջանառվող տեղեկությունների, կսկսվի առաջիկա շաբաթների ընթացքում:
Մյուս կողմից՝ հատկապես Վիգեն Սարգսյանի՝ ՊՆ-ի պաշտոնում նշանակվելուց հետո ենթադրվում են որակապես և մեթոդային նոր մոտեցումներ ԶՈՒ կառավարման ոլորտում, որոնց ապագայի տեսլականը թույլ է տալիս կանխատեսել բանակի յուրօրինակ լոկոմոտիվ վերածվելու հեռանկարը նաև հանրային կյանքի այլ բնագավառների զարգացման գործում:
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58