«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2022թ.-ի փետրվարի 23-ի կառավարության նիստում հայտարարեց, որ Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտին կհասցվի 2022թ.-ի տարեվերջին։ Սանոսյանը երեք անգամ վստահեցրեց մինչեւ տարեվերջ շինարարության ավարտի մասին։ «Ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում. եթե այլ հանգամանքներ ի հայտ չգան մեզ հիմա ոչ հայտնի, ամեն ինչ նորմալ կընթանա, կավարտվի»,- հայտնեց Սանոսյանը։
ՏԿԵ նախարարությունից, ի պատասխան CivilNet-ի հարցման, հայտնել են, որ կառուցման աշխատանքները ավարտական փուլում են, ջրամբարը պատրաստ է 91,4%-ով։ Աշխատանքների իրականացման վերջնաժամկետը, սակայն, երկարաձգվել է, եւ նախատեսվում է ավարտել 2023թ.-ի ընթացքում՝ առանց հստակ ժամկետի։ Ժամկետների խախտումը ՏԿԵՆ-ը պատճառաբանում է շինարարության ընթացքում առաջացած խոչընդոտներով, կորոնավիրուսով, ռազմական դրությամբ եւ այլ հանգամանքներով։
ՏԿԵ նախարար Սանոսյանը Հանրային հեռուստատեսության «Լուրեր» հաղորդման հունվարի 3-ի ռեպորտաժում հայտնել է, որ ջրամբարը կգործարկվի 2023թ.-ի երկրորդ կիսամյակում։ Փաստացի սա Վեդու ջրամբարի՝ մոտ տասնամյակ տեւած կառուցման արդեն երրորդ վերջնաժամկետն է. նախ այն պետք է ավարտվեր 2021թ.-ի մարտին, ապա պայմանագրի ժամկետը երկարաձգելուց հետո՝ 2022թ.-ի դեկտեմբերին, հիմա էլ ասում են, թե կավարտեն 2023թ.-ի ընթացքում։ Ստացվում է՝ ինչպես իր ղեկավարի դեպքում է, Գնել Սանոսյանը եւս կարողանում է այնպիսի հայտարարություններ անել, որոնք իրականություն չեն դառնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02