ARM | RUS |

2022 թվականին գրանցել ենք այցելուների ամենամեծ թիվը.ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ

11.01.23 | 11:55

«Իրավունքը» զրուցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

— Եթե ամփոփենք 2022 թվականը, ինչպիսի՞ տարի էր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի համար:

— Տարին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի համար կարելի է բավական արդյունավետ համարել: Անկախ Հայաստանի պատմության մեջ 2022 թվականին գրանցել ենք ամենաշատ այցելուների թիվը: Միայն «Էրեբունի» թանգարանը ներկա դրությամբ ունի 37 հազար 500 այցելու: Իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2019 թվականին` 31 հազարից մի փոքր քիչ այցելու: 2022-ին համագործակցել ենք այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսիք են` Լուվրը, Սանկտ Պետերբերբուրգի «Էրմիտաժը», Պուշկինի անվան Գեղեցիկ արվեստների պետական թանգարանը, Բրիտանական թանգարանը եւ այլն: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի եւ Լուվրի աջակցությամբ՝ հիմա աշխատաում ենք մի կարեւոր ծրագրի վրա: 200 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրվել «Էրեբունի» թանգարանին, որպեսզի 2024 թվականի գարնանը ամբողջովին փոխվի «Էրեբունի» թանգարանի ցուցադրությունը: Չափազանց կարեւորում ենք նաեւ ռուսաստանյան մեր գործընկերների հետ համագործակցությունը: Այս առումով ուղղակի պետք է նշեմ, որ շատ կարեւոր համագործակցություններ գրանցեցինք Էրմիտաժի պետական թանգարանի, Պուշկինի գեղեցիկ արվեստների պետական թանգարանի եւ Ռուսաստանի ռեեստավրացիոն ինստիտուտի հետ: Վերջին երկու հաստատությունների հետ հնարավոր եղավ կազմակերպել կարեւոր վարպետաց դաս ոչ միայն «Էրեբունի» թանգարանի, այլեւ ՀՀ տարբեր վերականգնողների համար` ուրարտական որմնանկարների ամրակայման, վերականգնման եւ պահպանության վերաբերյալ: Այն անցկացվեց երկու փուլով, ինչի շնորհիվ փրկվեցին մի շարք ուրարտական որմնանկարներ: Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ փոխել ենք մեր հնագիտական ֆոնդը, այն դարձել է անճանաչելի՝ վերազինվելով էլեկտարականությամբ աշխատող հատուկ չհրկիզվող պահարաններով, ունենք նոր գրադարան, նոր խոհանոց: Ամբողջ «Էրեբունի» ամրոցի տարածքը շրջապատվել է նոր լուսավորությամբ: Տեղադրվում են նոր ցուցանակներ: Աշնանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ Էրեբունի թանգարանում կազմակերպեցինք շատ կարեւոր միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Լուվրի, Էրմիտաժի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի մեր գործընկերները: Եվ նաեւ շատ կարեւոր էր Կարմիր բլուրում քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» ծրագրով իրականացված գործողությունները, որի շնորհիվ այսօր Կարմիր բլուրն ունի լուսավորություն, տեսախցիկներ` անվտանգության համակարգով, նստարաններ, նոր ավտոկայանատեղի, պահակակետ, զուգարան...Կարմիր բլուրը դարձել է շատ սիրելի վայր տեղացիների ու նաեւ զբոսաշրջիկների համար: Շենգավիթում չափազանց կարեւոր էր լույսերի հարցի լուծումը, որովհետեւ էլեկտրականությունը շատ ցածր լարման տակ էր աշխատում: Մենք շատ մոտ ենք ջրի հարցը լուծելուն: Եվ հիմա աշխատում ենք նոր ցուցադրության հայեցակարգի վրա: Հնագիտության եւ ազգային ինստիտուտի, ինչպես նաեւ այնպիսի հեղինակավոր ինստիտուտի, ինչպիսին Լոս Անջելեսի համալարանի Քոթսենի հնագիտության ինստիտուտն է, «Էրեբունի» ՊՀԱԹ-ը համատեղ ձեռնամուխ եղավ Սեւանի ավազանի հնագիտական ժառանգության նվիրված մոտ 500 էջանոց հատորի հրատարկմանը: Այն լույս է տեսել ընդամենը շաբաթներ առաջ: Դա չափազանց կարեւոր ձեռքբերում է հայագիտության համար: Արդեն ավարտին ենք հասցնում Գիշյան հիմնադրամի կողմից մեզ տրամադրված դրամաշնորհով «Վիրտուալ իրականության» ծրագիրը, որով Էրեբունու այցելուները հնարավորություն կունենան ակնոցը կրելով՝ վիրտուալ ուղեւորություն կատարել դեպի Արգիշտի Առաջինի ժամանակաշրջան: Շրջել Իուբշա աստծուն նվիրված տաճարում, տեսնել, թե ինչպես է Արգիշտին հիմնադրում Էրեբունի Երեւանի ծննդյան վկայականը համարվող սեպագիր արձանագրությունը:

— Պարոն Բադալյան, տարվա ընթացքում ի՞նչ կրթական ծրագրեր եք իրականացրել:

— Բազմաթիվ կրթական ծրագրեր ենք իրականացրել տարբեր սոցիալական խավի ներկայացուցիչների համար: Շատ եմ կարեւորում «Պատանի հնագետի դպրոցը», որն իր բնույթով տարածաշրջանում միակ ուսումնական-կրթական ծրագիրն է եւ գործում է անվճար-հիմունքներով: Հայ-ֆրանսիական արշավախումբը Էրեբունիում եւ հայ ավստրիական արշավախումբը Կարմիր բլուրում գրանցեցին շատ լուրջ հաջողություններ, որոնց մասին մամուլում, այդ թվում՝ «Իրավունք» թերթում խոսել ենք: Թանգարանը ունեցավ հագեցած լաբորատորիա` ժամանակակից մանրադիտակով, չհրկիզվող պահարանով, վերականգնման եւ ամրակայման համար նախատեսված կարեւոր պարագաներով: Էրեբունու լաբորատորիան այսօր Հայաստանում ամենակոկիկ եւ հագեցածներից մեկն է: Բավական աճել են թանգարանի ֆինանսական մուտքերը, ծրագրերը: Մենք դեռ շատ գործ ունենք անելու: Առիթից օգտվելով՝ մեր բոլոր աշխատակիցներից՝ մաքրուհիներից մինչեւ փոխտնօրեն, ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել բավականի լուրջ աշխատանք իրականացնելու համար:

— Համացանցում էր հայտնվել երկու զբոսաշրջիկների 18+ տեսանյութը՝ նկարահանված «Էրեբունի» թանգարանի տարածքում: Ինչպիսի՞ ավարտ ունեցավ այս տհաճ պատմությունը:

— Այժմ քննություն է ընթանում, քննությունն էլ, կարծում եմ՝ կպարզի: Դա իմ իրավասությունների մեջ չի մտնում, երբ կավարտի քննությունը, նոր կկարողանամ դրա մասին խոսել: Այդ տհաճ պատմությունները, որքան էլ տարօրինակ է մեզ համար, նաեւ շատ հարցերի պատասխաններ տվեցին: Այդ տհաճ պատմությունից հետո մենք ձեռք բերեցինք բազմաթիվ նոր բարեկամներ: Հասկացանք, որ կան շատ, նույնիսկ կասեի, բավական շատ մարդիկ, ովքեր գնահատում են այն ամենը, ինչն անում ենք: Այդպիսի տհաճ պատմություններ եղել են նաեւ այնպիսի հռչկավոր հուշարձանում, ինչպիսին Ակրոպոլիսն է: Նաեւ Ֆրանսիայում է եղել եւ այլ երկրներում: Դա հոգեկան խանգարում կամ մոլագարություն ունեցող մարդկանց դրսեւորում է, որն ամեն տեղ կարող է լինել: Շատ մարդիկ մեզ զանգեցին, սատարեցին, եկան: Եվ մենք հասկացանք, թե ինչքան շատ աջակիցներ ունի «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանը: Սա մեզ համար չափազանց մեծ գրավական է: Իհարկե, եղան նաեւ հարվածողներ, այս ամենն օգտագործող ինքնահաստատվողներ, եղան մարդիկ, որոնցից աջակցություն էինք ակնկալում, բայց դա այդքան էլ չստացանք: Յուրաքանչյուր ցավոտ պատահար պետք է օգտագործել որպես կա՛մ արգելակիչ ինչ-որ նոր բանի, կա՛մ՝ վերելքի խթանիչ: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ:

— Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2023 թվականից:

— 2023 թվականին շատ աշխատանքներ կան իրականացնելու: Գրեթե մոտ ենք ավարտական տեսքի բերելու թանգարանի ցուցադրության փոփոխության համար նախատեսվող հայեցակարգը: Եվ ամենայն հավանականությամբ հունվարի վերջին կլինի հատուկ մրցույթ: Այսինքն` ինչ-որ կազմակերպություն պետք է այդ մրցույթը շահի, որ դիզայնը, գծագրությունը եւ այլն այդ ամենն իրականացնի: Փետրվար ամսին պետք է նաեւ այցելեմ Էրմիտաժ: Թերեւս պետք է բավականին լավ համագործակցության նոր փուլ արձանագրենք Էրմիտաժի հետ: Եվ մեզ համար շատ կարեւոր է լինելու Շենգավիթի թանգարանի ցուցադրության փոփոխությունը, որը ուզում ենք իրագործել 2023 թվականի աշնանը: «Արտիս ֆուտուրա» ֆոնդի աջակցությամբ նախատեսվում է տպագրել թանգարանի նոր շքեղ կատալոգը եւ Կարմիր բլուրի մասին պատմող շքեղ ալբոմը: Կլինեն էլի ուրիշ հրատարակություններ... Պետք է մարքետինգային ու մենեջմենթի առումով մեր հուշանվերների կրպակը փոխել: Կարմիր բլուրն անհրաժեշտ է դարձնել զբոսաշրջային կարեւոր կետ, որի ուղղությամբ հիմա աշխատում ենք: Մեծ ակնկալիքներ կան պեղումներից, որովհետեւ Կարմիր բլուրում հայտնաբերել ենք մոնումենտալ կառույց, որն իր զուգահեռը չունի ՀՀ-ում: Շարունակելու ենք մեր կրթական, գիտական ճանաչողական աշխատանքը: Պետք է շատ աշխատել, որովհետեւ ամեն մեկս մեծ գործ ունենք անելու մանավանդ այս դժվար ժամանակներում:

— Թանգարանի տարածքում առկա վանդալիզմի հետքերը վերացնելու հետ կապված որեւէ աշխատանք արվելո՞ւ է:

— Վանդալիզմի հետքերի հետ կապված Ռուսաստանի Պուշկինի թանգարանի եւ Ռեստավրացիոն ինստիտուտի աշխատակիցների հետ մանրամասն քննարկում ենք խնդիրը, որը շատ ավելի խորքային է: Խոսել ենք տարբեր հեղինակավոր մասնագետների հետ, թե ինչպես վերացնենք դեռեւս 80-ականներին եւ այնուհետեւ հետագա հաջորդ երկու տասնամյակներին Էրեբունի ամրոցի խորհրդային ժամանակաշրջանում վերստեղծած պատերին արված այդ վանդալիզմի հետքերը, բայց մոտեցումները տարբեր են: 2023 թվականի մայիսին դարձյալ փորձելու ենք այս թեմայով խոսել, որովհետեւ շատ բաներ կան, որ մեզնից կախված չէ: Կա հատուկ խորհուրդ, եւ ինչ էլ որ լինի, վերջին խոսքը լինելու է գիտամեթոդական խորհրդինը: Այսինքն` այստեղ պետք է գալ կոնսենսուսի, իսկ ռեստավրացիայի առումով կան տարբեր մոտեցումներ... Ապրիլին արդեն մեր ֆրանսիացի գործընկերների հետ Կարմիր բլուրում ուրարտական շինարարական տեխնոլոգիաներին բնորոշ աղյուսի արտադրության երկրորդ փուլն է սկսվելու, եւ նախատեսվում է արտադրել աղյուսներ` վերգետնյա արտադրամասում: Իսկ ամռանը այդ աղյուսներով փորձել ամրակայել Էրեբունու եւ Կարմիր բլուրի մի շարք վնասված ու ամրակայման ենթակա հատվածները: Ունենալու ենք նոր ժամանակավոր ցուցադրություններ, կարծում եմ՝ նաեւ մինչ այդ չեղած աննախադեպ միջոցառումներ: Այնպես որ, 2023 թվականին անպայման այցելեք Էրեբունի, Կարմիր բլուր եւ Շենգավիթ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ


Ավագ հինգշաբթի․ Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր մարմինն ու արյունը

Ավագ հինգշաբթի․ Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր մարմինն ու...

15:52

ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ...

15:26

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ...

15:04

Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. Լուսանկարներ

Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում....

14:54

Խոշոր հրդեհ՝ Երևանում

Խոշոր հրդեհ՝ Երևանում

14:28

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

14:03

Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ հարաբերությունները կառուցել այլ կերպ. ՌԴ փոխվարչապետ

Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ հարաբերությունները կառուցել այլ...

13:19

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 57 հարց է, որից 55–ը չի զեկուցվում

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 57 հարց է, որից 55–ը չի...

11:07

Ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը՝ առայժմ

Ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը՝...

10:48

Դավիթի գործում մի կարևոր շեշտադրում պատշաճ ուշադրության չարժանացավ

Դավիթի գործում մի կարևոր շեշտադրում պատշաճ ուշադրության...

10:35

Չարենցի փողոցում փլուզվել են տան պատեր և պատշգամբ

Չարենցի փողոցում փլուզվել են տան պատեր և պատշգամբ

10:07

Էլեկտրամատակարարում կդադարեցվի

Էլեկտրամատակարարում կդադարեցվի

09:28

Պատերազմի ցանկացած ելքի դեպքում անճանաչելիորեն փոխվելու է ոչ միայն Պարսից ծոցի, այլև ողջ Մերձավոր Արևելքի պատկերը․ Իրանագետ

Պատերազմի ցանկացած ելքի դեպքում անճանաչելիորեն փոխվելու է ոչ միայն Պարսից ծոցի, այլև ողջ Մերձավոր...

09:03

18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով

18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով

13:15

Փաշինյանական իշխանությունը երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում, իսկ Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանական իշխանությունը երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում, իսկ Ադրբեջանը շարունակում...

13:06

Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է

Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում...

12:18

Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության

Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով...

11:08

Ադրբեջանի տարածքով հինգ վագոն հացահատիկ կուղարկվի Հայաստան

Ադրբեջանի տարածքով հինգ վագոն հացահատիկ կուղարկվի...

10:35

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա

10:04

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

18:00

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44