Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուրուգվայի «Սեյբալ» կազմակերպության հիմնադիր Միգել Բրեխերին և կազմակերպության Արհեստական բանականության և կրթության հարցերով մենեջեր Մաուրո Կարբալյոյին։ Նախագահը ողջունել է նրանց այցը Հայաստան՝ ընդգծելով կրթության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում «Սեյբալ» կենտրոնի հետ համագործակցության կարևորությունը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Ուրուգվայում «Թումո» կենտրոնի հիմնումը, որը նոր հնարավորություն է ստեղծում երկկողմ փորձի փոխանակման, կրթական ծրագրերի համատեղ զարգացման և բարձր տեխնոլոգիական կրթության տարածման համար։ Քննարկվել է կրթության ու նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցային ներուժի նպատակային իրագործումը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարը։ Նախագահը կարևորել է «Սեյբալ» ծրագրի գործառույթներն ու փորձառությունը՝ ընդգծելով, որ այն զբաղվում է նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ամբողջական կրթական համակարգում՝ ներառյալ դպրոցների թվայնացումը, ուսուցման մոդելների արդիականացումը և տեխնոլոգիական հավասար մատչելիության ապահովումը։ Քննարկվել է նաև տեխնոլոգիական սարքավորումների վերամշակման և բարձր տեխնոլոգիական թափոնների պատասխանատու կառավարման ոլորտում համագործակցության հնարավորությունը, ինչը հրատապ նշանակություն ունի ինչպես կրթական, այնպես էլ բնապահպանական ու տեխնոլոգիական քաղաքականության տեսանկյունից։
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02