«Երկուշաբթի օրը խափանվել է ԼՂ-ին ՀՀ-ից էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը: Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և մինչև այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռվել ո՛չ ԼՂ համապատասխան ծառայություններին, ո՛չ խաղաղապահներին, ո՛չ էլ որևէ տեղեկություններ կան վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կամ ընթացքի վերաբերյալ»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Ասելով որ ԼՂ-ին էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը նոր հիմնահարցեր է ստեղծել՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ Արցախում սկսվել են հովհարային անջատումները: «Մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ սահմանված չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով: Փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը Լեռնային Ղարաբաղում»,-ասաց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը: Փաշինյանը հայտարարեց, որ իր գնահատականը մնում է նույնը, ըստ որի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը կոտրելու նպատակ ունի, բայց հավատում է, որ այդ կամքն անկոտրում է: Նա անդրադարձավ նաև իրավիճակի հանգուցալուծման պատկերացումներին և ասաց. «Այս հարցում էլ, իմ ընկալմամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Ի՞նչ է սա նշանակում: Առաջին հերթին՝ վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների, իրադրություններիր մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք: Այս առումով պետք է առաջին հերթին խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարություններն որևէ օգուտ չեն տալիս, և հետո Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն և ԼՂ-ի մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկը իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունն խափանելու, կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ: Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է և չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար: Այս սադրանքի և էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտության քողարկելն ու օրակարգից դուրս մղելն է: Չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը»: Փաշինյանի խոսքով՝ ՀՀ դիվանագիտական կառույցները և արտերկրի կառույցները պետք է կրկնապատկեն ջանքերը ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու և տարբեր ատյաններում այն քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ:
Աղբյուր` Panorama.am
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02