Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերից մեկով որոշում կընդունի 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հնարապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի 506 քաղաքացիների կեցությունը և սննունդը ապահովելու համար փոխհատուցում հատկացնել։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյականեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կեցություն չունենալու խնդրով և վերջիններս քաղաքացիներին տեղավորել են տարբեր հյուրանոցներում, այդ թվում նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի հյուրանոցներում։ «Համաձայն Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբի և ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից ներկայացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 12-ից սկսած Երևան քաղաքի և Գորիս համայնքի շուրրջ 17 հյուրանոցներում հյուրընկալվել է շուրջ 506 քաղաքացի, այդ թվում՝ Երևան քաղաքի 3 հյուրանոցում՝ 100, իսկ Գորիս համայնքի 14 հյուրանոցում 406 քաղաքացի։ Հյուրանոցների կողմից մատուցված ծառայությունների արժեքը առ 09.01.22թ. կազմում է 142 011 500 ՀՀ դրամ։ ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից վճարվել է 27 160 600 (քսանյոթ միլիոն հարյուր վաթսուն հազար վեց հարյուր) ՀՀ դրամ, որից 9 387 600 ՀՀ դրամը ՀՀ պետական բյուջեից (ՀՀ կառավարության 22.12.2022թ. N 2049-Ն որոշում), 17 773 000 ՀՀ դրամը՝ ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի միջոցներից: Հյուրանոցներին վճարման ենթակա գումարը 09.01.22թ. դրությամբ կազմում է 114 850 900 ՀՀ դրամ»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:: Նախագծով նախատեսվում է Երևանի քաղաքապետարանին հատկացնել 18650.0 հազ. դրամ սուբվենցիա, իսկ ՀՀ Սյունիքի մարզպետարանին՝ 96200.9 հազ. դրամ «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով։
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02