ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Փաթելը հրաժարվել է մեկնաբանել The Wall Street Journal-ի տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է ստանալ Կոնգրեսի հավանությունը Թուրքիային 20 մլրդ դոլարով F-16 կործանիչներ եւ Հունաստանին նոր սերնդի F-35 ռազմական օդանավերի վաճառելու համար։ «Քաղաքականությանը համապատասխան՝ նախարարությունը չի պատրաստվում մեկնաբանել պաշտպանական ակտիվների առաջարկվող վաճառքը կամ փոխանցումները, քանի դեռ դրանք պաշտոնապես չեն ներկայացվել Կոնգրեսի ուշադրությանը: Բայց ես կցանկանայի ասել, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Հունաստանը ՆԱՏՕ-ում կենսական կարեւորություն ունեցող դաշնակիցներ են, եւ մենք, իհարկե, նրանց անվտանգության սարքերին աջակցելու պատմություն ունենք։ Բայց ես պարզապես չեմ պատրաստվում առաջ անցնել այդ գործընթացից»,-ասել է Փաթելը։ Վերջին շրջանում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները լարված են Թուրքիայի իշխանությունների կողմից Հունաստանին ուղղված մշտական սպառնալիքների պատճառով։ Բոլորովին վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական սպառնալիքներն է հնչեցրել՝ Աթենքին մեղադրելով «տարածաշրջանում, այդ թվում Էգեյան ծովում Թուրքիայի իրավունքներն ու շահերը ոտնահարելու մեջ»։ Հունական ԶԼՄ-ները սկսել են անհանգստությամբ գրել «Թայֆուն» հրթիռի գործողության շառավղի մասին՝ պնդելով, որ Անկարան կարող է հարված հասցնել Աթենքին։
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02