Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, փորձագետ Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերը Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության դրսևորումներից և ամենաարյունալի դեպքերից մեկն է համարում:
Բաքվի հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ 1990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և սև էջերից մեկն է: «Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը: Պետք է լինենք միասնական, ճիշտ քաղաքականություն վարենք, կիրթ և հայրենասեր հասարակություն ձևավորենք. միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել Բաքվում տեղի ունեցած ջարդերի նման ծանր փորձություններից»,- ասաց Բաբայանը:
Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվել են հայաթափման ծրագրեր, ու Բաքվի ջարդերն էլ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դեպքերից են եղել:
«Սա մեր ամենացավոտ թեմաներից մեկն է, և, ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից որևէ պատշաճ գնահատականի չի արժանացել, այդ իսկ պատճառով Ադրբեջանը առ այսօր շարունակում է իր քաղաքականությունը: Եվ այսօր Արցախի շրջափակումն այդ նույն ցեղասպան քաղաքականության մի դրսևորում է»,- ասաց Բաբայանը:
Նա ընդգծեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, և հայ ժողովրդի առջև կանգնած է 4 կարևորագույն համազգային խնդիր՝ Արցախի ճակատագիրը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ ազգային ինքնության պահպանումը Սփյուռքում և Սևանա լճի փրկությունը: «Հաշվի առնելով, որ ամենավտանգվածը այս պահին Արցախն է, հետևաբար արցախակենտրոնությունը պետք է լինի գլխավոր արտաքին քաղաքական հրամայականը, գոնե կարճատև ժամանակահտված, որպեսզի այս ճգնաժամային իրավիճակից կարողանանք դուս գալ»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ ընդհանրապես հանցագործության դեմ աչք փակելը, անտարբեր լինելը գոտեպնդում է ագրեսորին՝ սկսած հասարակ հանցագործից, որը հանցագործություններ է կատարում փողոցում, վերջացրած պետություններից:
«Հիշենք նույն Հիտլերին, ով մարդկության պատմության մեջ ամենամեծ հանցագործներից մեկն է: Երբ նա իրականացնում էր հրեաների ցեղասպանությունն, ասում էր. ո՞վ է հիշում Հայոց ցեղասպանությունը, և սա բերեց նրան, որ միլիոնավոր մարդիկ, տարբեր ժողովուրդներ անցան ցեղասպանության միջով: Բայց, եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը և Թուրքիան պատասխանատվության ենթարկվեր, միգուցե, չլիներ նաև այն, ինչի միջով մենք անցանք 1988 թվականից ի վեր: Ցավոք սրտի այսօր բոլորը խոսում են իրենց շահերի և նպատակահարմարության մասին և, եթե նպատակահարմարությունը փոխարինում է արդարությանը, հետևաբար պետք է ամենուր սպասենք նորանոր ողբերգությունների: Տեսեք նույն Թուրքիան այսօր սպառնում է Հունաստանին, Եվրոպային, և տարբեր տեղերում այդ ցեղասպան քաղաքականության սերմերը դրվել են: Դժբախտաբար, դրանք իրենց բերքերը տալու են»,- նշեց Բաբայանը:
Անդրադառնալով այն հարցին, թե Բաքվի ջարդերի հետևանքով տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնման առումով ինչպիսի քայլեր պետք է կատարվեն՝ Բաբայանը նշեց, որ առաջին հերթին պետք է քաղաքական. պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և կիրառել պատժամիջոցներ, բայց միջազգային հանրությունը դժվար թե այս պահին, իր իսկ շահերից ելնելով, գնա այդ քայլին:
«Բայց գոնե մենք պետք է հասկանանք ում հետ գործ ունենք, ի՞նչ է Ադրբեջան պետությունը, որովհետև չկան լավ և վատ ժողովուրդներ, կան վատ և վտանգավոր պետություններ: Դրա համար իլյուզիաներով չպետք է ապրենք. Ադրբեջանն ու Թուրքիայի մեղմ ասած մեր բարեկամները չեն: Դա չի նշանակում, որ պետք է ընդհանրապես չառնչվել նրանց հետ, բայց դա պետք է անել՝ հասկանալով կարմիր գծերը»,- եզրափակեց նա:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55