Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին կալանքի տակ պահելու որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Զորայր Հարությունյանից։
«Ակնհայտ ապօրինի որոշում էր։ Դատարանի որոշման ստացումից հետո վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու»,- ասաց փաստաբանը։ Նշենք, որ Գասպարյանի թիկնազորի նախկին պետը կալանավորվել է դեկտեմբերի 23-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ։ Մեղադրանքի համաձայն՝ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եւ հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալներ, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ, ենթադրաբար, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը: Առաջին ատյանի դատարանը բավարարել ու 562 միլիոն դրամ գրավ էր կիրառել Հակոբյանի նկատմամբ ու ազատ արձակել։ Այնուհետ վերաքննիչ մասնակիորեն բավարարել էր դատախազության բողոքը, սակայն Հակոբյանը չէր կալանավորվել։
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02