Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է Աստանայի սրտային վիրաբուժության ազգային գիտական կենտրոնում։ Այս մասին kaztag.kz-ին հայտնել է Ղազախստանի բժշկական շրջանակների աղբյուրը։
Ավելի վաղ Khabar 24 պետական հեռուստաալիքի նախկին տնօրեն Ալեքսանդր Ակսյուտիցը հայտարարել էր Նազարբաևի հոսպիտալացման մասին։
«Իմ աղբյուրները հայտնել են, որ Նուրսուլթան Նազարբաևը հոսպիտալացվել է Աստանայի հիվանդանոցներից մեկում։ Նա սրտի համալիր հետազոտություն է անցնում։ Բժշկական անձնակազմն ասում է, որ հնարավոր է վիրաբուժական միջամտություն»,- գրել է Ալեքսանդր Ակսյուտիցը Facebook-ում:
Նազարբաևի առողջական վիճակի մասին պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։ Նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը չի պատասխանում լրատվամիջոցների հեռախոսազանգերին։
Նուրսուլթան Նազարբաևը 80 տարեկան է. 2019 թվականին նա լքել է Ղազախստանի նախագահի պաշտոնը, որը զբաղեցնում էր 1991 թվականից։ 2022 թվականին նա զրկվել է որպես Ղազախստանի առաջին նախագահ իրեն տրված երաշխիքներից ու արտոնություններից, այդ թվում՝ Էլբասի և պատվավոր սենատորի կարգավիճակից։ Դա տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերից և երկրի սահմանադրության փոփոխություններից հետո։
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02