«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի նշանակումից հետո դատախազությունում օր օրի մեծանում է դժգոհության ալիքը: Համակարգի փորձառու, պրոֆեսիոնալ կադրերը առնվազն տարակուսած են, որ մեկ օր անգամ համակարգում չաշխատած անձնավորությանը նշանակել են գլխավոր դատախազ: Մյուս կողմից՝ զայրույթ է առաջացրել հրահանգը՝ ամեն ինչ անել ընդդիմադիրների նկատմամբ մաքսիմալ շատ վարույթներ հարուցելու համար: Այս ամենին գումարվում է այն, որ Վարդապետյանը, ինչպես դատախազությունում են ասում, իսկական «կոտորած» է սկսել. նա աշխատանքից ազատում է «ոչ յուրայիններին», հատկապես նրանց, որոնց համարում է «արթուրդավթյանականներ», առանց հիմնավորումների կատարում է տեղափոխություններ, որոնց մասին տեղափոխվողները հաճախ իմանում են միայն հրամանը ստորագրելուց հետո: Զուգահեռ, ըստ մեր աղբյուրների, Վարդապետյանը անընդհատ «կոմպլեքս» ստուգումներ է նախաձեռնում, հատկապես դատախազության այն կառույցներում, որտեղ ղեկավար կազմի ազատման կամ փոփոխության հարց պետք է լուծի, կամ որտեղ փորձում են «հասկանալ» ազատման կամ տեղափոխության տրամաբանությունը, աջուձախ կարգապահական տույժեր է տալիս, ընդ որում՝ համակարգի համար աննախադեպ քանակով՝ ընդհուպ ամենաչնչին պատճառով: Դատախազությունում արդեն խոսում են, թե այնպիսի տպավորություն է, որ տարիներ շարունակ կայացած համակարգը ամբողջովին ավիրելու նպատակ է դրված»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
16:25 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44