Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ հունվարի 27-ին իր շվեդ գործընկերոջ այցը երկիր չեղյալ է հայտարարվել, քանի որ «դա այլևս իմաստ չունի», փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։ Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը նախատեսում էր Անկարայում քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի դիմումը, որը Թուրքիան դեռ չի վավերացրել։ «Այն փուլում, որին մենք հասել ենք, հունվարի 27-ին Շվեդիայի պաշտպանության նախարար Յոնսոնի Թուրքիա այցի կարևորությունն ու իմաստն այլևս չկա։ Այդ պատճառով մենք չեղարկեցինք այցը»,- ասել է Աքարը։ Ավելի վաղ Ստոկհոլմում տեղի է ունեցել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) կողմնակիցների ակցիան, որի ժամանակ թույլ են տվել մի շարք վիրավորական արտահայտություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ: Այդ իրադարձություններից հետո Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը չեղյալ հայտարարեց շվեդ գործընկերոջ՝ Անկարա նախատեսված այցը։ Թուրքիայի նախագահի փաստաբանը բողոքի ակցիայի հետ կապված դիմում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն, հարուցվել է քրեական գործ։ Շվեդիայի ԱԳ նախարար հայտարարել է, որ այդ ակցիան կարող է բարդացնել Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման գործընթացը։
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
09:02
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
15:55
15:36
15:19
15:03
11:33
10:50 02.11.26
11:09 02.11.26
15:55 02.11.26
17:05 02.11.26
17:02 03.11.26
15:03 02.11.26
15:19 02.11.26
16:35 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02