Ռուսաստանը շարունակում է մնալ վրացական խաղողի գինու արտահանման հիմնական շուկան։ «Sputnik-Georgia»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաղորդագրությունում։ Ըստ վիճակագրության՝ 2022 թվականին, նախնական տվյալներով, Վրաստանն ընդհանուր առմամբ արտահանել է 106,7 տոննա գինի՝ 252,5 մլն դոլար արժողությամբ, ինչը 5,5 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։ Գինին զբաղեցնում է Վրաստանից արտահանվող ապրանքների հինգերորդ հորիզոնականը և կազմում է ամբողջ արտահանման 4,5%-ը։ Վրացական գինու հիմնական արտահանողը մնում է Ռուսաստանը։ 2022 թվականին գինու ընդհանուր արտահանման 63,7% -ը բաժին է ընկել հենց այդ երկրին։ Ընդհանուր առմամբ Ռուսաստան է ուղարկվել 73,1 հազար տոննա գինի՝ 160,8 մլն դոլար արժողությամբ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Լեհաստանը, որտեղ արտահանվել է 14,5 մլն դոլարի 6,7 հազար տոննա գինի։ Երրորդ տեղը զբաղեցնում է Ուկրաինան, որտեղ Վրաստանն ուղարկել է 13,5 մլն դոլար արժողությամբ 6,5 տոննա գինի։ Վրացական գինի ներմուծող երկրների հնգյակում են նաև Չինաստանը (12,5 միլիոն դոլար) և Ղազախստանը (10 միլիոն դոլար):
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
09:02
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
15:55
15:36
15:19
15:03
11:33
10:50 02.11.26
11:09 02.11.26
15:55 02.11.26
17:05 02.11.26
17:02 03.11.26
15:03 02.11.26
15:19 02.11.26
16:35 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02