Հնդկաստանի կառավարությունը Twitter-ին եւ YouTube-ին կարգադրել է արգելափակել BBC-ի վավերագրական ֆիլմի հղումները, որոնք քննադատում են վարչապետ Նարենդրա Մոդիի դերը 2002 թվականին Գուջարաթում տեղի ունեցած անկարգություններում, հայտնում են տեղական լրատվամիջոցներն ու տեղեկատվության եւ հեռարձակման նախարարության խորհրդականը: Տեղեկատվության եւ հեռարձակման նախարարության ավագ խորհրդական Կանչան Գուպտան իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ կարգադրվել է հեռացնել BBC-ի «India. Modi Question» վավերագրական ֆիլմի առաջին դրվագի յութուբյան մի քանի տեսանյութեր եւ հոլովակներին արված հղումներով ավելի քան 50 թվիթներ, հաղորդում է Al Jazeera-ն: Նրա խոսքով՝ բովանդակությունն արգելափակվել է՝ օգտագործելով արտակարգ իրավիճակների լիազորությունները՝ համաձայն 2021 թվականի ՏՏ օրենքի։ «Եվ YouTube-ը, եւ «Twitter»-ը կատարել են հրահանգները», - գրել է նա Twitter-ում: Երկու մասից բաղկացած վավերագրական ֆիլմի առաջին դրվագը, որը հեռարձակվել է հունվարի 17-ին, ներկայացնում է Մոդիի քաղաքական գործունեւության վաղ տարիները եւ նրա վերելքը իշխող հինդու ազգայնական «Բհարաթիա Ջանատա» կուսակցության (BJP) կազմում: Մոդին արեւմտյան Գուջարաթ նահանգի գլխավոր նախարարն էր, երբ միջհամայնքային անկարգությունների հետեւանքով զոհվեց ավելի քան 1000 մարդ, որոնց մեծ մասը մուսուլմաններ էին: Բռնությունը բռնկվել է այն բանից հետո, երբ բռնկվել էր հինդու ուխտավորներ տեղափոխող գնացքը, ինչի հետեւանքով զոհվել էր 59 մարդ:
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
09:02
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
15:55
15:36
15:19
15:03
11:33
10:50 02.11.26
11:09 02.11.26
15:55 02.11.26
17:05 02.11.26
17:02 03.11.26
15:03 02.11.26
15:19 02.11.26
16:35 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02