Տարածաշրջանային այցի շրջանակներում առաջիկա օրերին Հայաստան կժամանի Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը: «Աբդել Ֆաթահ էլ-Սիսին տարածաշրջանային այցով առաջիկա օրերին գալիս է Հայաստան»,-ասել է Մարգարյանը: Տարածաշրջանային այցի շրջանակում Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, նա կլինի նաև Ադրբեջանում: Հայաստան այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Վարչության պետի խոսքով՝ սա երկար սպասված այց է, նախաձեռնությունը, հրավերը եղել է հայկական կողմից: Այս այցին նպաստել է նաև նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ նախագահի այցելությունը Եգիպտոս. Շարմ էլ Շեյխում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ կոնֆերանսի (COP-27) շրջանակներում այդ մասին ևս խոսվել է: Աղասի Մարգարյանի խոսքով՝ նախագահի այդ այցը հնարավորություն է տվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանին էլ ավելի մեծ ջանքեր ներդնել, որ այցը ստացվի:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02