Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ Հալեպում հրադադարի նախաձեռնությունը, որը պատկանում է Ռուսաստանին, կարող է երկարաժամկետ հրադադարի սկիզբ դառնալ, բայց հրադադարի մի քանի ժամը բավարար չէ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երեքշաբթի առավոտյան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ին առավոտյան ժամը 10-ից դադարեցվում են Հալեպում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիայի և Սիրիայի ռազմաօդային ուժերի հարվածները: Դա անհրաժեշտ է հոկտեմբերի 20-ին «մարդասիրական դադար» սահմանելու համար:
Երկուշաբթի ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդկոյը հայտարարել էր, որ «մարդասիրական դադարը» կսկսի գործել Հալեպում հոկտեմբերի 20-ին, որպեսզի հնարավորություն տրվի դուրս գալ քաղաքից ինչպես գրոհայիններին, այնպես էլ խաղաղ բնակիչներին: Նրա խոսքով՝ առավոտյան ժամը 8։00-ից մինչև 16.00-ն Հալեպում ՌԴ օդուժը և սիրիական կառավարական զորքերը կդադարեն հարվածներ հասցնել:
«Մի քանի ժամով ռազմական գործողությունների դադարեցումը Հալեպում, որի մասին հայտարարել է Մոսկվան, կարող էր միայն սկիզբը լինել: Ութը ժամը բավարար չէ Հալեպում պաշարված մարդկանց այդքան անհրաժեշտ մարդասիրական օգնությունը հասցնելու համար»,- ասել է նախարարը:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02