Դանիան նախատեսում է պարտադիր զինվորական ծառայություն սահմանել կանանց համար, քանի որ սկանդինավյան երկիրը ձգտում է զգալիորեն ավելացնել իր զինված ուժերի թվաքանակը, գրում է Bloomberg-ը: Ինչպես հայտարարել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Յակոբ Էլեման-Յենսենը, այդ քայլը կարող է օգնել Դանիային կատարել իր պահանջները ՆԱՏՕ-ին անդամակցության շրջանակում, բայց նաեւ «շահավետ» կլիներ զինված ուժերի համար, եթե նրանց շարքերում ավելի շատ կանայք լինեին: Ներկայումս կանայք կարող են ծառայել բանակում կամավոր հիմունքներով, մինչդեռ տղամարդիկ, ընդհանուր առմամբ, պարտավոր են ծառայել, եթե զորակոչվում են վիճակախաղի համակարգով: Կան միայն տասը երկրներ, որոնք զորակոչում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Նորվեգիան՝ ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը կանանց համար պարտադիր զինվորական ծառայություն է սահմանել որպես գենդերային հավասարության ակտ, կոչ է անում երկու սեռերին էլ ծառայել նույն պայմաններով: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսրայելը, Մյանմարը, Էրիթրեան, Լիբիան, Մալայզիան, Հյուսիսային Կորեան, Պերուն եւ Թունիսը, կանանց զորակոչում են իրենց զինված ուժեր, բայց տարբերվում են ծառայության տեւողությամբ եւ ունեն բացառություններ: Այլ երկրներ, ինչպիսիք են Ֆինլանդիան, Թուրքիան, Լիտվան, Սինգապուրը եւ Հարավային Կորեան, դեռ օգտագործում են զորակոչի համակարգ, որը պահանջում է զինվորական ծառայություն միայն տղամարդկանցից՝ չնայած կանանց թույլատրվում է կամավոր ծառայել: Դանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է այդ ծրագրի մասին, երբ նրա գերատեսչությունը հրապարակել է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության երկամյա զեկույցի եզրակացությունները, որում Դանիան քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ բավարար միջոցներ չի ներդնում իր զինված ուժերում, հիմնականում ցամաքում եւ ծովում: Նախարարությունը չի հրապարակել ամբողջական զեկույցը, ինչպես դա արվել է նախորդ տարիներին՝ վկայակոչելով «անվտանգության քաղաքականության հետ կապված ընթացիկ իրավիճակը եւ ռուսական ագրեսիան»։ Զեկույցը պատրաստվել է նախքան Դանիան անցյալ ամիս հայտարարել է, որ ցանկանում է ավելացնել պաշտպանական ծախսերը 4,5 միլիարդ կրոնով (660 միլիոն ԱՄՆ դոլար)՝ 2030 թվականին համախառն ներքին արդյունքի 2 տոկոսին հասնելու համար:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14