ԱՄՆ-ը կարծում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռների գործողությունները վտանգավոր են ամերիկյան ռազմական ինքնաթիռների եւ նավերի հանդեպ, հայտնել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը: Նրա խոսքերը մեջբերում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կայքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դա ոչ պրոֆեսիոնալ է եւ վտանգավոր, որովհետեւ մեր եւ մեր գործընկերների ուժերը պաշտպանվելու անձեռնմխելի իրավունք ունեն: Այդ պատճառով նման ոչ պրոֆեսիոնալ գործողությունները իրերի վտանգավոր դրություն են ստեղծում», — հայտնել է Քարտերը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի ղեկավար Ջոն Ռիչարդսոնն ասել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռները, իր կարծիքով, միջադեպեր չեն սադրում, այլ ընդամենը «ազդանշան են ուղարկում» այն մասին, որ տեսնում են ամերիկյան զինվորականներին Բալթիկ ծովում: Սակայն, նրա խոսքով, ռուսական ինքնաթիռների զորախաղերի հետեւանքով կարող է «մարտական թյուրիմացություն» առաջանալ, որը հղի է միջադեպով:
Անցած շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը մի քանի անգամ բողոքել էր Բալթիկ ծովի միջազգային ջրերում գտնվող ամերիկյան նավերից եւ ինքնաթիռներից ոչ հեռո ռուսաստանցի օդաչուների պահվածքից: Մասնավորապես, Պենտագոնը հայտնել է ռուսական Սու-27-ի կողմից ամերիկյան RC-135-ի «ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ» գրավման մասին: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ ռուսական ինքնաթիռները միշտ թռչում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին համապատասխան:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02