Կառավարությունը պատրաստվում է առաջիկայում ներկայացնել մշակված ծրագիրը: Այսօր ակնհայտ է, որ հանրության շրջանում սպասումները մեծ են նոր կառավարությունից և թե ինչպիսի ծրագիր է մշակվել գործադիրի կողմից կերևա շատ շուտով:
Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի կառավարության ծրագիրը, մի բան փաստ է, որ դրա արդյունավետությունը մեծապես կախված է լինելու հասարակական վստահությունից, առավել ևս, մասնակցությունից։
Այնուամենայնիվ, վարչապետի մինչև այժմ արված հայտարարություններից ու հանձնարարականներից կարելի է որոշակի դատողություններ անել: Ենթադրելի է, որ ծրագրի առանցքում լինելու է պետական ֆինանսական միջոցների իրացման արդյունավետության բարձրացումը, տնտեսության ներդրումային հնարավորությունների ավելացումը եւ պետական կառավարման համակարգի կառուցվածքի օպտմալացումը։
Որպես օրինակ տարբեր ծրագրերի իրականացման գրասենյակներից և բազմաթիվ պետական ոչ առեւտրային կազմակերպություններից հրաժարվելը։ ԾԻԳ-երի փոխարեն նախատեսվում է պետական գնումներն իրականացնել մեկ մասնագիտացված կառույցի և ընդհանուր հարթակի միջոցով։
Պետական գնումներն այն ոլորտն է, որի նկատմամբ հասարակական վստահությունը բավականաչափ ցածր է։ Պետական միջոցների շրջանակներում իրականացվող գնումների ընթացքում հաճախ ձեւավորվում են այնպիսի գներ, որոնք էապես բարձր են շուկայականից, բացահայտվում են աղաղակող չարաշահումներ եւ թերություններ։
Կոռուպցիոն ռիսկերը պետական գնումների ոլորտում բավական շատ են։ Դրանք շարունակում են պահպանվել նույնիսկ էլեկտրոնային գնումների համակարգի ներդրումինց հետո։ Սա խնդիր է, որին կառավարությունը մտադիր է լուրջ ուշադրություն դարձնել։
Պետական միջոցների իրացման արդյունավատությունը բարձրացնելուց բացի, կառավարությունը պետք է հակված լինի ձևավորելու կառավարման մոբիլ համակարգ, ինչը ենթադրում է բազմաթիվ աննպատակ կամ ցածր արդյունավետության ծախսերի կրճատում։
Մյուս ուղղությունը տնտեսական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորում է։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ստեղծումը թերևս հատուկ ազդակ էր ներդրողների համար։ Պետք է մտածել ինչպես ներդրումների ներգրավման ու խթանման, այնպես էլ պաշտպանության մասին։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58