Իսրայելի ոստիկանությունը հայտնել է ամերիկացի զբոսաշրջիկի ձերբակալության մասին, որը կոտրել էր Քրիստոսի արձանը Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող եկեղեցիներից մեկում, հայտնում է AP-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Մտրակման հռոմեակաթոլիկ եկեղեցում՝ Վիա Դոլորոսա փողոցում, որով, ինչպես ենթադրվում է, Հիսուսը գնացել է դեպի իր դեպի խաչելություն: Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալությունը կատարել են եկեղեցու պահակի օգնությամբ: Ոստիկանությունից հայտնել են նաեւ, որ կատավում է տղամարդու հոգեկան առողջության զննում: Ամերիկյան դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը։ Այս միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմում եւ ամբողջ տարածաշրջանում լարվածության ֆոնին։ Անկարգությունները սկսվել են Իսրայելի նոր ծայրահեղ աջ կառավարության լիազորությունների ստանձնման առաջին շաբաթներին, որի ծայրահեղ ազգայնական կրոնական անդամներից ոմանք սադրիչ հակաարաբական հռետորաբանություն են օգտագործել: Հին քաղաքի մոտ գտնվող Ուսպենսկի վանքի հայր Նիկոդիմուս Շնաբելը կատարվածը կապել է նոր կառավարության բնույթի հետ: «Բարի գալուստ նոր, քրիստոնյաներին ատող Իսրայել, որը խրախուսվում եւ աջակցվում է ներկայիս կառավարության կողմից», գրել է նա Twitter-ում։ Հիշեցնենք, որ հունվարի վերջին արմատականները հարձակվել էին Երուսաղեմի հայոց պատրիարքարանի եւ հայերի վրա։
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02