Մինչ հասարակության մոտ որոշակի հույսեր կան, որ կառավարության նոր ծրագիրը այս անգամ կլինի ռեալ քայլերի և հակաճգնաժամային լուծումների ծրագիր, ՊԵԿ-ի նորանշանակ նախագահը արդեն ներկայացնում է մաքսային ոլորտում իր բարեփոխումների տեսլականը: Եթե նախկինում անհնարին էլ թվում, կամ գոնե երկար ժամանակ էր պետք ստորև թվարկած քայլերից թեկուզև մեկը իրականացվելու համար, ապա Վարդան Հարությունյանը ժամանակ չի կորցնում, կարծես վաղուց էր պատրաստվել, թե մաքսայինում և հարկայինում ինչ փոփոխություններ պետք է արվեն, այն էլ ինչպիսի փոփոխություններ՝ միանգամից «գեղեցիկ և մեծ փաթեթի» տեսքով:
Ներկայացնենք դրանցից մի քանիսը, որը վերցրել ենք նրա վերջին 2 օրվա ընթացքում կատարած հայտարարություններից: Սահմանին գործարքի գնի մեթոդի կիրառում, «կանաչ ուղու» պրակտիկայի կիրառում, մաքսային ինքնահայտարարության գործառույթի տեսակարար կշռի մեծացում, մաքսային հսկողության մեխանզիմների անտեղի ձգձգումների վերացում, սահմանային անցակետերում «մեկ պատուհան» սկզբունքի ներդնում, արտահանման և ներկրման գործընթացների պարզեցում, մաքսային բրոկերների ծառայության իրականացում պետության կողմից:
Անկեղծ ասած, երկու ձեռքով կողմ լինելով վերը նշված քայլերի իրականացմանը, միայն կցանկանայի իմանալ, թե ո˚րն է պետության կողմից մաքսային բրոկերների ծառայության իրականացման առավելությունները մասնավորի համեմատ:
Սա դեռ ամենը չէ, հարկային ոլորտի հետ կապված նույնպես թարմ քամիներ են փչում ՊԵԿ-ից՝ փափուկ դաշտի ապահովում փոքր և միջին բիզնեսի համար, գործարարները հարկային ծառայության ներկայությունը չպետք է զգան, մաքսայինները հարկ վճարողներին պետք է վերաբերվել որպես տնտեսական բարիքներ ստեղծողների, կանխավճարների կուտակման բացառում, դրա փոխարեն բացահայտել և պետական բյուջե վերականգնել թաքնված հարկային ռեսուրսները, մաքսավորների ջանքերի ուղում ստվերային շրջանառության սպիտակ դաշտ բերելուն: Իհարկե, սրանց սիներգետիկ էֆեկտը ավելի մեծ կլինի, եթե նոր ընդունված «Հարկային օրենսգիրքը» նույնպես շուտով փոփոխության կենթարկվի, որի մասին արդեն ակնարկներ կան:
Ամեն դեպքում, կասեք, թե սրանք լոկ հայտարարություններ են՝ նախկինում էլ են արվել, սակայն ոչ մի բան չի փոփոխվել: Միգուցե, սակայն այս օպերատիվությունը, առաջարկվող լուծումների փունջը, ինչպես նաև նրա կողմից տնտեսության և գործարարության հիմնախնդիրներին իսկապես տիրապետելը, ի տարբերություն նախորդների, հույս են տալիս, որ այս ամենի արդյունքում մեր տնտեսվարողների համար վերջապես բարենպաստ պայմաններ կստեղծվեն:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
18:18 29.04.26
14:18 29.04.26
13:44 29.04.26
13:31 29.04.26
14:10 29.04.26
17:48 28.04.26
12:17 29.04.26
16:57 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44