Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը, ով կարճ ժամանակով միջնորդ է եղել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է «չսպանել» իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն, հաղորդում է AP լրատվական գործակալությունը։ Բենեթն այն սակավաթիվ արեւմտյան առաջնորդներից էր, ով անցյալ տարվա մարտին՝ պատերազմի ընթացքում, հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 5 ժամ տեւած հարցազրույցի ընթացքում, որը շոշափում էր բազմաթիվ այլ թեմաներ, Բենեթն ասել է, որ ինքը Պուտինին հարցրել է, արդյո՞ք մտադիր է սպանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ «Ես հարցրի՝ ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Դուք ծրագրում եք սպանել Զելենսկուն: Նա ասաց. «Ես չեմ սպանի նրան»: Հետո ես ասացի նրան. «Ես պետք է հասկանամ, որ դու ինձ խոսք ես տալիս, որ չես սպանի Զելենսկուն»։ «Ես չեմ պատրաստվում սպանել Զելենսկուն», - ասաց նա: Բենեթը նաեւ հայտնել է, որ այնուհետեւ զանգահարել է Զելենսկուն՝ նրան հայտնելու Պուտինի խոստման մասին։ «Լսիր, ես հանդիպումից եմ եկել, քեզ չի սպանելու։ նա հարցրեց․ «Դուք վստա՞հ եք»։ Ես ասացի, որ Պուտինը 100%-ով չի սպանի նրան», - ասել է Բենեթը։ Բենեթը նաեւ նշել է, որ Պուտինը հետ է կանգնել Ուկրաինայի զինաթափմանը ձգտելու իր խոստումից, մինչդեռ Զելենսկին խոստացել է չմիանալ ՆԱՏՕ-ին։
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02