«Ես չեմ հասկանում Ձեր հարցը, թե ի՞նչ է նշանակում «օպերացիա»»,-ճեպազրույցների սրահում լրագրողին ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Սեյրան Օհանյանի դեմ կատարվողն արդյոք նման չէ Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացրած հայրենիքի հերոսից գող, թալանչի վերածելու օպերացիային : Սիմոնյանը հայտնեց, որ իշխանություններն օպերացիաներ չեն իրականացնում: «Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, ասեմ, որ դատարանում գործ կա և ես չեմ կարծում, որ պետք է մեկնաբանություններ անեմ, առավել ևս, որ Մանվել Գրիգորյանն ողջ չէ այլևս, իսկ ինչ վերաբերում է մնացածին՝ թե ինչ-որ մեկն ուսադիր ունի, կամ իրա փայատերերը ու հրաման տվողներն իրեն տարբեր կոչումներ են տվել, այն չի նշանակում, որ օրենքի առաջ իրենք հավասար չեն: Բոլորս՝ այդ թվում դուք և ես հավասար ենք օրենքի առաջ»,-հայտարարեց ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանն ասաց, որ հերոսի գնահատականը պետք է ժողովուրդը տա, իսկ մանացածը ուռճացված և կենացների մակարդակի հասցված հարցեր են: Լրագրողները հիշեցրեցին, որ գործող իշխանությունների կողմից հերոսի կուչում ստացած Անդրանիկ Փիլոյանը ներկայում բանտում են: «Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն կոչումից զրկելու և վերանայելու Ազգային հերոս տալու ինստիտուտ և հասկանանք, թե արդյոք մարդիկ, որոնց նկատմամբ դատավճիռ կլինի, իրենք պետք է շարունակեն մնալ հերոս, ես կարծում եմ, որ եթե օրինական դատավճիռ կլինի, այդ մարդիկ չպետք է մնան Ազգային հերոս»,-պատասխանեց ԱԺ նախագահը:
Աղբյուր` Panorama.am
15:04
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44