Ֆրանսիան եւ Գերմանիան ԱՄՆ-ին բողոք են հայտնել՝ կապված ինֆլյացիայի նվազեցման մասին օրենքի հետ, հաղորդում է Reuters-ը: Ֆրանսիայի եւ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարները գտնվում են ԱՄՆ-ում՝ արտահայտելու եվրոպական երկրների աճող դժգոհությունը օրենսդրությունից, որը նպատակ ունի արագացնել անցումը «կանաչ» տեխնոլոգիաներին՝ աջակցելով եւ սուբսիդավորելով ներդրումները նոր տեխնոլոգիաներում: «Էությունն այն է, որ առավելագույն եվրոպական բաղադրիչները ներառվեն ինֆլյացիայի նվազեցման մասին օրենքի շրջանակներում, որպեսզի դրանք ներառվեն հարկային արտոնությունների եւ սուբսիդիաների մեջ, որոնք կտրամադրվեն ամերիկյան արտադրանքներին»,-ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բռունո Լը Մերը: Լե Մերը եւ նրա գերմանացի գործընկեր Ռոբերտ Հաբեքը, ովքեր պետք է իրենց փաստարկները ներկայացնեն ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին, առեւտրի ներկայացուցիչ Քեթրին Թային եւ առեւտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին, մտավախություն ունեն, որ եվրոպական ընկերությունները կարող են անբարենպաստ վիճակում հայտնվել։ Վտանգված է Եվրոպայի մրցունակությունը ապագա արդյունաբերություններում, ինչպիսիք են էլեկտրական մեքենաների եւ մարտկոցների արտադրությունը եւ դրանց համար օգտագործվող հումքի հասանելիությունը:
«ԱՄՆ-ում եւ Եվրոպայում կանաչ արդյունաբերության ուժեղ շուկաները կօգնեն միմյանց»,-ասել է Հաբեքը։ Իր հերթին, Լը Մերն ասել է, որ Եվրոպային անհրաժեշտ է թափանցիկություն կոնկրետ սուբսիդիաների եւ հարկային արտոնությունների հարցում, որոնք առաջարկվում են Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի ոլորտների միջեւ «արդար մրցակցություն» ապահովելու համար: Չնայած պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել հաշվի առնել եվրոպական որոշ մտահոգություններ, որոշ ամերիկացի օրենսդիրներ ասում են, որ եվրոպական մրցակիցներին հարկային արտոնություններ տրամադրելը կնվազեցնի մրցակցային առավելությունները, որոնք նրանք կտրամադրեն ամերիկյան ընկերություններին, եւ կսահմանափակի ներդրումները ԱՄՆ-ում:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02